News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանից չէր փախել, այնպես որ նրան բանտ տանել, հետո ազատ արձակել, հետո նորից բանտ տանելը հիմնական հարցից շեղելու միջոց էր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը։

«Եթե իսկապես հետաքրքրում էր արդարադատությունը, ապա առաջնայինը ոչ թե Ռոբերտ Քոչարյանի բանտում լինել չլինելը պետք է լիներ, այլ պետք է գործը քննվեր։ Սրանով Նիկոլ Փաշինյանը հասավ նրան, որ գործով զբաղվելու փոխարեն զբաղվեցինք տասներորդական հարցով։ Դատարանը կքններ գործը, կպարզեր, որ արդար է, ազատ կարձակեր, կպարզեր, որ մեղավոր չէ կամ հակառակը կպարզեր, որ ուղղակի մասնակցություն ունի «Մարտի մեկի» բացասական իրադարձություններին եւ կկայացներ դատավճիռ։ Իսկ իրենք արհեստականորեն շեղեցին բուն խնդրից»,- ասաց Հայրիկյանը եւ հավելեց, որ ինքը սկզբունքորեն որպես իրավապաշտպան միշտ դեմ է եղել նախնական կալանքին։

«Եթե ազատ արձակումը կամ խափանման միջոցի փոփոխությունը չի հանգեցնում քննության խանգարմանը, ապա ես դեմ եմ նախնական կալանքին»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ