News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կառավարությունը հաստատել է բլոկչեյնի հանդեպ լայնամասշտաբ ռազմավարությունը, որը կկխանգարի երկրի տարածքում այլընտրանքային փողերի, այդ թվում՝ Facebook-ի Libra սթեյբլոկինի գոյությանը։ Իշխանությունները մտավախություն ունեն այն վտանգներից, որոնք կապված են նոր տեխնոլոգիաների հետ, հայտնում է Reuters-ը։

«Մենք պետք է պաշտպանենք սպառողներին եւ պետական ինքնիշխանությունը։ Պետական ինքնիշխանության առանցքային բաղադրիչը արժույթի թողարկման ունակությունն է։ Մենք չենք վստահի այդ խնդիրը մասնավոր ընկերություններին»,- հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը։

Ավելի վաղ Facebook-ի բլոկչեյն-ստորաբաժանման ղեկավար Դեւիդ Մարկուսը վստահեցրել էր, որ Libra-ն փողերի համատեքստում չի սպառնա պետությունների ինքնիշխանությանը։ Մարկուսը նախագիծն անվանել է արդեն գոյություն ունեցող արժույթների վրա հիմնված վճարային ցանցի եւ համակարգի առավել կատարելագործված տարբերակ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ