News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսկապես շատ հետաքրքիր ժամանակահատվածում ենք Հայաստանում գտնվում, որովհետեւ բավական մեծ խտությամբ զարգացումներ են տեղի ունենում, եւ դրանց մեծ մասն ունի իրավական լուրջ բաղադրիչ, այդ թվում՝ ՍԴ–ի հետ կապված գործընթացը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Սա աննախադեպ գործընթաց է, որը նախատեսում է իմփիչմենթի գործընթաց։ Շատ կարեւոր է, որ մեր հանրությունը պատկերացում ունենա, թե ինչի մասին է խոսքը եւ ինչպիսի վտանգներ այստեղ կան։ Մենք գործ ունենք մի գործընթացի հետ, որը սկսվել է մայիսի 20-ին, երբ դատարանների շրջափակումը տեղի ունեցավ, հունիսի 20-ին, երբ ինքնահռչակումը տեղի ունեցավ, ես ընկալում եմ որպես մի գործընթաց, որի նպատակը դատական իշխանության նկատմամբ ընդհանրապես եւ ՍԴ–ի նկատմամբ հատկապես գործող քաղաքական ուժի վերահսկողությունը տարածելն է»,–նշեց նա։

Մելիքյանի խոսքով՝ ՍԴ նախագահի պաշտոնանկության գործընթացը նախաձեռնելիս չի խոսվում բովանդակության մասին. «Իշխանություններն այդ ճանապարհին տարբեր գործիքներ են կիրառել, որոնք արդյունք չեն տվել եւ հիմա գնում են ֆորմալ մի գործընթացի, որն ունի բովանդակություն,  սակայն քաղաքական իշխանությունը մոռանում է բովանդակության մասին եւ խոսում է ձեւի մասին։ Սահմանադրությունը նախատեսում է, որ երբ թույլ է տրվում էական կարգապահական խախտումներ, հնարավոր է ԱԺ-ն սկսի ՍԴ դատավորի պաշտոնանկության գործընթաց»։

Նա շեշտում է՝ ստեղծված իրավիճակը համադրելի է այն իրավիճակի հետ, երբ մարդուն ձերբակալում էին, հետո նոր մտածում էին ինչպիսի մեղադրանք առաջադրել.  «Այդ գործընթացը սկսելու համար ֆորմատն այն է, որ խմբակցությունը պետք է նախաձեռնի, հետո լսումներ արվեն, քննարկումներ արվեն, փակ գաղտնի քվեարկություն, պառլամենտի 3/5–ը հավանություն պետք է տա, որ հարցը փոխադրվի ՍԴ, որտեղ դատավորների 2/3-ով պետք է վերջնական որոշումը կայացվի։

Բայց մենք չենք տեսնում բովանդակությունը, որ, օրինակ, ինչ–որ դատավոր լուրջ կարգապահական խախտում է թույլ տվել։ Բայց մենք չենք տեսնում այդ հիմքերը։ Ստեղծվում է մի իրավիճակ, որը համադրելի է այն իրավիճակի հետ, երբ մարդուն ձերբակալում էին, հետո նոր մտածում էին ինչպիսի մեղադրանք առաջադրել»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր, որ նախաձեռնում են ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու գործընթաց։

Տպել
Ամենաշատ