News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան եւ Գերմանիան պայմանավորվել են գլոբաոլ տնտեսական անկմանն արձագանքելու ռազմավարության մասին՝ միջազգային առեւտրում խնդիրների հետ կապված։ Սակայն նրանք տարաձայնություններ ունեն դրա իրականացման արագության շուրջ, հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը, տեղեկացնում է Reuters-ը։

Գերմանիայի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում Լե Մերն ասել է, որ ռազմավարությունը հիմնված է երեք հիմնական սկզբունքների վրա՝ «շարունակեք կրճատել պետական պարտքն այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է; շարունակեք կառուցվածքային բարեփոխումներ անցկացնել, ինչպես մենք անում ենք Ֆրանսիայում; կա բյուջետային քաղաքականություն, որը կարող է դրամավարկային քաղաքականությունից վերցնել էստաֆետը»։

Նրա խոսքով՝ թեեւ համաձայնություն է ձեռք բերվել այդ մոտեցման առումով, բայց նախկինի պես բաց բանակռիվներ են ընթանում գործողությունների ժամկետի շուրջ։

Ձգտելով ընդգծել ֆրանս-գերմանական տնտեսական համագործակցությունը՝ լը Մերն ասել է, որ էլեկտրամոբիլների կուտակիչների արտադրության պիլոտային գործարանը Ֆրանսիայում կգործարկվի 2022 թվականին, Գերմանիայում երկրորդ գործարանի բացումից երկու տարի առաջ, ինչը համաեվրոպական նախագծի մի մասն է, որը կարող է մրցակցել Ասիայի գերիշխող դիրքի հետ կուտակիչների շուկայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ