News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Եթե մարդիկ կարծում են, որ դատաիրավական համակարգի նկատմամբ իշխանության գործողությունների մասին տեղեկատվությունը չի հասնում Արեւմուտք, լրջորեն սխալվում են։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Միջազգային կառույցների արձագանքը որպես կանոն լինում է որոշակի ժամանակային խզվածքով եւ ոչ միշտ հրապարակային, բացի այդ՝ այն ունի որոշակի գին։ Այս գինը կարող ենք չիմանալ, վարագույրների հետեւում ինչ բանակցություններ են ընթացել, որ հարցերը ավելի մեղմ ներկայացվի կամ չներկայացվի, եւ պետությունը դրա դիմաց ինչ է պատրաստ վճարել»,– նշեց նա։

Ռուբեն Մելիքյանը շեշտում է՝ գործող իշխանությունը հոգեբանական բնույթի գործողություններ է  կատարում դատաիրավական համակարգի նկատմամբ. «Միայն այն հանգամանքը,  երբ տեսնում ենք, թե ինչ լուրջ ռիսկերի է պատրաստ գնալ գործող իշխանությունը, բերում է լուրջ մտահոգությունների, որ ընդամենը 1 քրեական գործի համար մեր պետությունը պատրաստ է լրջագույն զիջումների, բացի այդ՝ հոգեբանական բնույթի գործողություններ են կատարվում, որոնք եւս նկատվում են։ Օրինակ ԱԺ–ում սկսված գործընթացը սկսվեց Քոչարյանի գործի որոշման հրապարակման նախորդ օրը»։

Տպել
Ամենաշատ