News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Բաբկեն Չոբանյանին ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Անկախության տոնի առթիվ, թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատ-րոնի դերասան Բաբկեն Սամվելի Չոբանյանին շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Տպել