News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է Միացյալ Նահանգներից զենիթահրթիռային Patriot համակարգեր ձեռք բերել, հայտնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Daily Sabah-ին։

Նշվում է, որ այդ հայտարարությունը նա արել է Նյու Յորք մեկնելուց առաջ, որտեղ պետք է տեղի ունենա ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ համաժողովը։

Նրա խոսքերով, Թուրքիան կդիտարկի այդ հարցը, եթե Վաշինգտոնը պատրաստ լինի կատարել իրենց բոլոր պայմանները։

Թուրքիայի նախագահը նաեւ հավելել է, որ Միացյալ Նահանգներ իր այցի ընթացքում օրակարգում կլինի Սիրիայում քրդերի խմբավորումներին ամերիկյան աջակցության հարցի քննարկումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ