News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հեծանվորդները, որոնք անցնում էին Իսպանիայի հարավ-արեւելքում գտնվող հնագույն կառույցի հարեւանությամբ, փրկել են խեղդվող եղջերուի կյանքը, հաղորդում է BBC-ը:

Դժբախտ կենդանին մնացել էր ճահճի վերածված ավերակներում եւ չէր կարողանում դուրս գալ այդտեղից:

Բարեբախտաբար, խնդիրը լուծվել է օգնության հասած հեծանվորդների շնորհիվ, որոնք համատեղ ջանքերով դուրս են բերել եղջերուին ջրից:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես են մարզիկները քաշում կենդանու եղջյուրներից, իսկ ազատության մեջ հայտնված եղջերուն արագորեն թաքնվում իր փրկիչներից ծառերի արանքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ