News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԵՏՄ մասնակիցները միմյանց հետ հարաբերություններում առաջնորդվում են վստահության սկզբունքով, այն դեպքում, երբ Եվրոպայում շարունակում են հետեւել երկակի չափորոշիչներին։ Այս մասին ասել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Ղազախստանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Վոլոդինի եւ Նիգմատուլինի հանդիպումն անցել է Եվրասիայի երկրների խորհրդարանների նախագահների IV խորհրդակցության նախօրեին։

«Այսօր մենք ձեզ հետ քննարկում ենք հարցեր՝ կապված ԵՏՄ-ի հետ։ (Ղազախստանի առաջին նախագահ) Նուրսուլթան Աբիշեւիչ Նազարբաեւի արժանիքն է, որ դինամիկա են ստացել շատ գործընթացներ՝ կապված եվրասիական համագործակցության հետ»,- ասել է Վոլոդինը եւ նկատել, որ Նազարբաեւի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդունած որոշումները «թույլ են տալիս խոսել ապրանքաշրջանառության աճի մասին»։

Վոլոդինի խոսքով՝ գործընկերային հարաբերությունները ԵՏՄ անդամների միջեւ ստիպում են նրանց հետեւել պայմանավորվածություններին։ «Հենց այդ մոտեցումների անբավարարությունն է այսօր առաջ բերում շատ ճգնաժամեր, հարաբերությունների ճգնաժամեր։ Ուստի, երբ մենք խոսում ենք եվրասիական համագործակցության մասին, հիմքում այստեղ, այնուամենայնիվ, ընկած է գործընկերների վստահությունը միմյանց հանդեպ։ Իսկ երբ Եվրոպայում քննարկում են կարեւոր թեմաներ, բայց եւ գոյություն ունեն երկակի չափորոշիչներ ու «ծածուկ երեք մատի» գործողություն են անում, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- ասել է Պետդումայի նախագահը։

«Այս առնչությամբ կցանկանայի ընդգծել, որ այսօր խորհրդարանական չափման շրջանակում Եվրասիայի երկրների խորհրդարանների նախագահների խորհրդակցությունների եվրասիական ձեւաչափի հանդեպ առաջին անգամ (երեւում է) հսկայական հետաքրքրություն եվրոպական խորհրդարանների նախագահների կողմից»,- ընդգծել է Վոլոդինը։ Նա հիշեցրել է, որ ԵՏՄ-ի ստեղծման մասին որոշումը պահանջել է 48 դաշնային օրենքների, 44 կառավարական ակտերի եւ նախագահի մոտ 10 հրամանագրերի ընդունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ