Երեւանում սեպտեմբերի 23-ին ավարտվեց Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։
Նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվում էր Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագիծը։
Արդյունքում՝ խորհրդարանականները միաձայն (93 ձայն) «կողմ» քվեարկեցին։