News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Իրանն առաջարկում է Պարսից ծոցում անվտանգության հարցով Իրաքի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Օմանի եւ Քուվեյթի մասնակցությամբ կոալիցի ստեղծել: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սկզբնապես այդ կոալիցիայում պետք է ներառվեն Իրանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Օմանն ու Քուվեյթը: Մենք դեմ չենք, որ կոալիցիայում լինի նաեւ Եմենը, սակայն այժմ պարզ չէ՝ ինչ է այնտեղ կատարվում»,- ասել է նա:

Զարիֆի խոսքով՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարությունից հետո ինքը պատրաստ կլինի հետաքրքրվող կողմերին բացատրել առաջարկի մանրամասները:

«Ենթադրվում է, որ նրանք կհամագործակցեն ՄԱԿ-ի հովանու ներքո»,- հավելել է իրանցի նախարարը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել