News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեուլում մի խումբ տղամարդիկ ցույց են անցկացրել ֆեմինիզմի դեմ՝ այն անվանելով «սեռական պատճառներով խտրականություն», հայտնում է CNN-ը։

Ցույցին մասնակցել է մի քանի տասնյակ երիտասարդ տղամարդ։ «Մենք պայքարում ենք օրինական արդարության եւ իսկական գենդերային հավասարության դեմ»,- հայտարարել է Մուն Սո Խոն, որը «տղամարդկանց համար արդարության նպատակով պայքարող» Dang Dang We խմբի ղեկավարն է։

«Ֆեմինիզմն այլեւս գենդերային հավասարության մասին չէ։ Դա խտրականություն է սեռական առանձնահատկությունների պատճառով»,- ասում է Սո Խոն։

Նա խմբի ստեղծման գործը մեկնարկել է անցյալ տարի՝ 39-ամյա բիզնեսմենի հետ կապված պատմությունից հետո, երբ նա ռեստորանում ձեռք էր տվել մի կնոջ ազդրին, որի համար դատապարտվել էր 6 ամսվա ազատազրկման։

29-ամյա Մունը հայտարարում է, որ դրանում հենց ֆեմինիզմն է մեղավոր։

«Հայրիշխանությունը եւ խտրականությունը՝ սեռական առանձնահատկությունների պատճառով ավագ սերնդի խնդիրն է, սակայն դրա համար հատուցում են 20-ն անց տղամարդիկ»,- ասել է ցուցարարներից մեկը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ