News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երկրում առկա բոլոր կնճռոտ հարցերը գալիս են նախորդ իշխանություններին իրավաքաղաքական գնահատական չտալուց։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

«Ներքաղաքական իմաստով գտնվում ենք պարադոքսալ վիճակում, երբ մինչ օրս բանտում գտնվում են մարդիկ, որոնք ապստամբել էին հանցավոր ռեժիմի դեմ։  1.5 տարին արդեն անցել է, Սմբատն ու Արմենը շարունակում են մնալ բանտում, կարծում եմ այս երեւույթը իրավիճակի ինչ–որ չափով գնահատական է։ Ինչքան շուտ այս պարադոքսալ վիճակն ուղղվի, այնքան ճիշտ բոլորիս համար, առաջին հերթին երկրի եւ նաեւ իշխանությունների համար։ Այս բոլորի պատճառը գալիս է մեկ կարեւորագույն ակտից, որն այս իշխանությունները չիրականցրին։ Խոսքը նախորդ ռեժիմի իրավաքաղաքական գնահատական չտալուց։ Այսօրվա բոլոր կնճռոտ հարցերը մնացել են այդ գնահատականը տալուց խուսափելու պատճառով։ Այդ կնճոռ խնդիրների լուծումը միայն իրավական ուղիով տալը, տեսնում ենք, մեզ որտեղ է հասցրել»,–նշեց նա։

Սեֆիլյանի խոսքով՝ ոչ միայն անվտանգային, այս նաեւ սոցիալ–տնտեսական բազմաթիվ հարցեր ուղղակիորեն կապ ունեն այդ գնահատականը տալուց.  «Առաջին օրվանից, երբ Նիկոլ Փաշինյանը հայտնվեց պետության ղեկին, Կրեմլի կողմից սկսվեց մի գործընթաց, որի նպատակը օր առաջ ձախողելն է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը եւ այդ ամենի պատճառով մենք տեսնում ենք ինչպիսի վնասներ է կրում մեր երկիրը՝ սկսած գազի գնից։ Տեսանք, թե ինչպես գազի գինը բարձրացավ եւ ես տեղեկություն ունեմ, որ առաջիկայում գազի գինը էլի են բարձրանացնելու։ Այն դեպքում, եթե ճիշտ վարվեինք, 2 անգամ ավելի մատչելի պիտի հասցնեինք մեր քաղաքացիներին։ Նաեւ հոսանքի գինը 2.5 անգամ ավելի են վճարում։ Վերջին օրերին Լարսի փակումը որը արվում է դիտավորյալ եւ նպատակը ճնշումն է գործող իշխանության վրա»։

Նրա համոզմմաբ՝ այս ամենը հանգեցնում է գործող իշխանության վարկանիշի անկմանը, որին օր առաջ սպասում են Կրեմլում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ