News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Իրանը եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը փոխգործակցում են միջուկային ծրագրին վերաբերող հարցերում։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ԱԷՄԳ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քորնել Ֆերուցեին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«(Իրանի հետ) փոխգործակցություն ներկա պահին կա»,- Reuters-ը մեջբերում է Ֆերուցեի խոսքերը, որը հանդես է եկել լրագրողների առջեւ Վիեննայում։ Ինչպես նա նշել է, Թեհրանի հետ ԱԷՄԳ-ի մասնագետների համագործակցության առաջընթացը Իրանի ղեկավարության բարձրաստիճան պաշտոնյաների մի շարք հանդիպումների արդյունքն է, որոնք տեղի են ունեցել վերջին շաբաթներին։

Միեւնույն ժամանակ, ինչպես ընդգծել է Ֆերուցեն, նման փոխգործակցությունը «չի նշանակում, թե բոլոր խնդիրները լրիվ լուծված են»։ «Բայց դա ճիշտ ուղղությամբ կատարված քայլ է»,- նշել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենի պաշտոնակատարը։

Սեպտեմբերի վերջին ԱԷՄԳ-ն զեկույց հրապարակեց, որում ասվում էր, որ Թեհրանը սկսել է հարստացնել ուրանը բարելավված ցենտրիֆուգներով, խախտելով Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ)։ Բացի այդ, անցած ամսվա սկզբին, ինչպպես տեղեկացրեց Reuters գործակալությունը, ԱԷՄԳ փորձագետները հայտնաբերել են ուրանի հետքեր, որոնք վերցվել են Թեհրանի օբյեկտներից մեկում։ ԱԷՄԳ-ում բացատրություններ են պահանջել Իրանից, բայց այն ժամանակ դրանք չէին ներկայացվել։

Իրանի միջուկային գործարքի ապագան հարցականի տակ հայտնվեց 2018 թվականի մայիսի 8-ին համաձայնագրից ԱՄՆ միակողմանի դուրս գալուց եւ Իրանի դեմ Վաշինգտոնի կողմից նավթի արտահանման ոլորտում պատժամիջոցներ մտցնելուց հետո։ 2019 թվականի մայիսին Իրանը հայտարարեց միջուկային գործարքի մի շարք պարտավորությունների դադարեցման մասին (60 օրով կանգնեցվեց հարստացված ուրանի վաճառքը)։ Հուլիսին Թեհրանը անցավ երկրորդ փուլին՝ հայտարարելով, որ ուրանը հարստացնում է 3,67 տոկոսից ավելի եւ խոստանալով նվազեցնել պարտավորությունների կատարումը ամեն 60 օրը մեկ, եթե գործարքի մյուս մասնակիցները հավատարիմ չմնան ձեռք բերված պայմանավորվածություններին։

Սեպտեմբերի 6-ին Իրանը հայտարարեց, որ սկսել է պարտավորությունների կրճատման երրորդ փուլը եւ հրաժարվեց սահմանափակել ատոմի հետազոտությունները։ ԱԷՄԳ-ն սեպտեմբերի 8-ին տեղեկացրեց, որ Իրանի իշխանությունները տեղեկացրել են իրեն հետազոտություններ սկսելու եւ նոր ցենտրիֆուգներ ստեղծելու մասին։ Հետագայում հայտնի դարձավ, որ Թեհրանը միջոցներ է մշակում, որոնք կկազմեն ԳՀՀԾ-ի գծով նրա պարտավորությունների կրճատման չորրորդ փուլը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ