News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մի քանի տարի առաջ ընդունվել էր օրենք, որը պարտադրում էր ակվարիումներին եւ այլ վայրերին, որտեղ շահագործում են ծովային կաթնասուններին, վերանայել իրենց աշխատանքի սկզբունքները: Առանցքային պայմանն անազատության մեջ կենդանիների բազմացման արգելքն էր, իսկ ամբողջ կյանքում որպես «արտիստ» աշխատած կենդանիների համար անհրաժեշտ էր ստեղծել վերականգնողական կենտրոններ, քանի որ նրանց չի կարելի բաց թողնել վայրի բնության գիրկը. այդ կենդանիները պատրաստ չեն ինքնուրույն կյանքին, հաղորդում է  Nat-geo-ն:

Որոշ զվարճանքի ջրային զբոսայգիներ հետեւել են նոր կանոնին, ինչպես, օրինակ, Բալտիմորում Ազգային ակվարիումը: Սակայն դրանք բավականին սակավաթիվ են: Անգամ շատ սիրված ամերիկյան SeaWorld կենտրոնը ստեղծել է վերականգնողական կենտրոններ միայն կետադելֆինների համար, այն էլ միայն քննադատությունների բուռն ալիքից հետո: Մինչդեռ ե′ւ կետերը, ե′ւ դելֆինները շարունակում են ապրել ժամանցային կենտրոններում մշտական հիմունքներով, բազմանալ եւ ելույթ ունենալ հանրության առաջ:

«Մենք պետք է մեկընդմիշտ վերջ դնենք այդ դաժան ինդուստրիային: Անհրաժեշտ է համոզվել, որ դա դելֆինների վերջին սերունդն է, որոնց պահում են անազատության մեջ».-ասել է Նիք Սթյուարդը, որը World Animal Protection կազմակերպության ղեկավարն է:

Այդ նպատակին հասնելու համար զբոսաշրջության ոլորտի առաջնորդները որոշել են ուղիղ ճնշում գործադրել խախտումներով աշխատող զբոսայգիների վրա: TripAdivsor խոշորագույն զբոսաշրջային ծառայությունը հայտարարել է այն օկեանարիումների տոմսերի վաճառքը դադարեցնելու մասին, որոնք չեն ստեղծել վերականգնողական կենտրոններ իրենց կենդանիների համար: Դա ծառայության բնավ առաջին քայլը չէ կենդանիների պաշտպանության հարցում. 2016 թվականից այստեղ չեն վաճառվում կոնտակտային կենդանաբանական այգիների տոմսեր, որտեղ մարդիկ ուղիղ շփման մեջ են մտնում կենդանիների հետ: Իսկ 2018 թվականին TripAdivsor-ն իր վաճառքներից բացառել էր նաեւ ատրակցիոնների տոմսերի վաճառքը, որտեղ կենդանիները մասնակցում են «նվաստացուցիչ շոուներում»:

Զբոսաշրջային ծառայությունն ընդգծում է, որ այդպիսի զբոսայգիների մասին դարձյալ հնարավոր կլինի կարծիք հայտնել կայքում, իսկ այդ տեղեկատվությունը կօգնի զբոսաշրջիկներին կատարել ճիշտ ընտրություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ