News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ողջույնի խոսք է ասել ՏՏ համաշխարհային համաժողովին ընդառաջ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հարգելի հյուրեր,

Հարգելի բանախոսներ եւ հայրենակիցներ,

Ինձ համար մեծ պատիվ է ողջունել բոլորիդ Հայաստանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովում: Հույս ունեմ, որ հաջորդ երեք օրերի ընթացքում դուք հնարավորություն կունենաք վայելելու այն ամենն ինչ Ձեզ կառաջարկի Երեւանը:

Հպարտությամբ տեղեկացա, որ «WCIT»-ի 40-ամյա պատմության ընթացքում համաժողովն առաջին անգամ է տեղի ունենում այնպիսի փոքր երկրում, ինչպիսին Հայաստանն է: Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքը ներկայացնում է համաշխարհային ՏՀՏ համայնքի 90%-ը եւ հաճախ ազդում է միջազգային հանրային քաղաքականության վրա:

Համաժողովը Երեւանում անցկացնելու՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի որոշումն անհերքելիորեն հաստատում է Հայաստանի՝ որպես համաշխարհային տեխնոլոգիական հանգույցի, կարգավիճակը:

Նորարարությունը եւ նախաձեռնողականությունը պատմականորեն եղել են հայկական ինքնության առանցքը: Պատմության ընթացքում հայ ժողովուրդը տվել է գիտնականներ, ճարտարագետներ եւ գյուտարարներ, որոնք իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել մարդկության զարգացման եւ կենսամակարդակի բարձրացման գործում: Որպես խորհրդային հանրապետություն՝ Հայաստանը նպաստել է տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը, ինչի շնորհիվ երկիրը կոչել են «Խորհրդային միության Սիլիկոնյան հովիտ»:

Անկախությունից ի վեր Հայաստանն ամրապնդել է իր դիրքերը՝ որպես տեխնոլոգիական տնտեսություն ունեցող երկիր։ Հայաստանի կառավարությունը ՏՀՏ-ն հռչակել է ռազմավարական կարեւորության ոլորտ՝ մշակելով այնպիսի օրենսդրություն, որը կգրավի միջազգային տեխնոլոգիական ընկերություններին եւ կնպաստի տեղական արդյունաբերության զարգացմանը։ ՏՏ-ն իմ կառավարության մշակած տեսլականի հիմքն է։

Հայաստանը համաշխարհային մակարդակով առաջատար տեխնոլոգիական երկիր դարձնելու համար մենք պատրաստվում ենք բարեփոխել մեր կրթական համակարգը, արդիականացնել ռազմավարական ենթակառուցվածքները եւ ներդրումներ անել մարդկային կապիտալում։

Այսօր հայկական ստարտափները կարող են պարծենալ Սիլիկոնյան հովտում իրենց նշանակալի ներկայությամբ։ Հայաստանի տեխնոլոգիական ներուժը տեսանելի է տեխնոլոգիական էկոհամակարգում՝ թե՛ տեխնոհսկաների, թե՛ նորարարական ստարտափների շրջանում։

Որպեսզի ամրապնդենք Հայաստանի տեխնոլոգիական առավելությունն ապագայում, մենք կբազմապատկենք կրթական եւ ինստիտուցիոնալ ենթաառուցվածքների խթանմանն ուղղված մեր ջանքերը՝ բավարարելու դինամիկ զարգացող արդյունաբերության պահանջները։ Սա ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ընկերություններին թույլ կտա գործել Հայաստանում՝ օգտվելով հայկական սփյուռքի կապերի լայն ցանցից եւ հսկայական ռեսուրսներից։

Որպես «WCIT 2019»-ը հյուրընկալող երկիր, Հայաստանը կապահովի արժեքավոր միջավայր աշխարհի առաջատար մտավորականների, բիզնես առաջնորդների եւ քաղաքական գործիչների համար՝ քննարկելու տեխնոլոգիաների ապագային առնչտղ մի շարք հրատապ հարցեր, որոնք կարող են սոցիալական, տնտեսական եւ քաղաքական հեռահար հետեւանքներ ունենալ ամբողջ մարդկության համար։

Համոզված եմ, որ Հայաստանը պատվով կիրականացի իր ստանձնած դերը։

Անհամբերությամբ սպասում եմ ձեզ Հայաստանում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ