News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Լոս Անջելեսի մերձակայքում Հանթինգտոն Բիչ առեւտրառեստորանային համալիրում պայթյուններ են որոտացել, որոնց հետեւանքով խափանվել են էլեկտրահաղորդման լարերը. մի քանի մարդ վիրավորվել է, հաղորդում է Associated Press-ը:

Ինչպես հաղորդում է Press-Telegram-ը, վիրավորվել են առեւտրի համալիրի ներկայացուցիչները եւ հրշեջները: Մի շարք ԶԼՄ-ներ հաղորդում են, որ վիրավորվել են նաեւ հասարակ քաղաքացիները, այդ թվում՝ մեկ երեխա:

Դեպքը տեղի է սւնեցել «Օկտոբերֆեստ» փառատոնի ժամանակ: Հարյուրավոր մարդիկ տարհանվել են:

Հաղորդվում է, որ պայթյունները տեղի են ունեցել տրանսֆորմատորի անսարքության հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ