News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շաբաթ ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Պետդեպարտամենտը մտադիր է հետեւել օրենքի տառին հետաքննության ժամանակ, որն ուղղված է երկրի ղեկավար Դոնալդ Թրամփի իմփիչմենթին, հաղորդում է Associated Press-ը:

Նշվում է, որ միեւնույն ժամանակ Պոմպեոն չի պատասխանել բարձրաձայնված հարցերին, որոնք վերաբերել են Թրամփի մտադրությանը ստիպել Ուկրաինային եւ Չինաստանին հետաքննել դեմոկրատների կողմից նրա քաղաքական օպոնենտ Ջոզեֆ Բայդենի գործունեությունը:

Հունաստանում լրագրողների հետ զրույցի ընթացքում Պոմպեոն հայտնել է, որ ուրբաթ երեկոյան Պետդեպը նամակ է ուղարկել Կոնգրեսին որպես փաստաթղթերի հայցման նախնական պատասխան:

«Մենք, իհարկե, կանենք ամեն ինչ, որը պետք է անենք օրենքի շրջանակներում»,-նշել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Նա նաեւ թույլ է տվել դեմոկրատներին հաջորդ շաբաթ հարցաքննության հրավիրել մի քանի վկաներին, այդ թվում՝ ԵՄ-ում ԱՄՆ-ի դեսպան Գորդոն Սոնդլենդին, որը հետաքննության առանցքային անձանցից մեկն է:

Ավելի վաղ Վաշինգտոնում խոշոր սկանդալ էին առաջացրել պնդումները, որ Թրամփը ճնշում է գործադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վրա՝ նպատակ ունենալով ստիպել Կիեւին օգնել նրան 2020 թվականին երկրորդ ժամկետով վերընտրվելու հարցում: Ենթադրվում էր, որ Ամերիկայի առաջնորդը ճնշում է գործադրել իր ուկրաինացի գործընկերոջ վրա՝ փորձելով հասնել Ամերիկայի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդու գործունեության հետաքննությանը՝ փոխարենը Կիեւին առաջարկելով ֆինանսական եւ ռազմական աջակցություն Վաշինգտոնից: Երկուշաբթի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, որը վերահսկվում է Դեմոկրատական կուսակցության կողմից, հայտարարել էր հանրապետական Թրամփի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու մասին այդ կասկածների հիման վրա: Դեմոկրատ Բայդենն այժմ Թրամփի ամենահավանական մրցակիցն է ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ:

Ավելի վաղ Սպիտակ տունը հրապարակել էր երկու երկրների առաջնորդների հուլիսյան հեռախոսազրույցի սղագրությունը: Պարզվել էր, որ Թրամփը չէր փորձում ստիպել Վլադիմիր Զելենսկիին հետաքննություն նախաձեռնել Հանթեր Բայդենի նկատմամբ՝ փոխարենն Ուկրաինային ֆինանսական եւ ռազմական օգնություն առաջարկելով: ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը, որը միաժամանակ կատարում է գլխավոր դատախազության գործառույթները, չի հայտնաբերել ազգային օրենսդրության խախտումներ, ինչպես նաեւ հետագա հետաքննության կամ այլ գործողություններ անցկացնելու հիմքեր Ամերիկայի եւ Ուկրաինայի նախագահների հուլիսյան հեռախոսազրույցի բովանդակության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ