News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Փաստացի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ձգտում է տոտալ բռնապետություն սահմանել առողջապահության ոլորտում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գեւորգ Գրիգորյանը:

«Երեկ կարդացի, թե ինչպես է Արարատ Միրզոյանը, փորձելով պահպանել կուսակցական սոլիդարությունը եւ մնալ էթիկետի նորմերի մեջ, մեղմ ասած, բացատրական աշխատանք տարել ձեր սրտի նախարարի հետ, սակայն այդ բացատրական աշխատանքի ուղղության հետ համաձայն չեմ...

Փաստացի, այսօր առողջապահության նախարարը ձգտում է տոտալ բռնապետություն սահմանել առողջապահության ոլորտում եւ նշանակելով հերթական յուրայինին` հսկողություն իրականացնել, որպեսզի հիվանդանոցներում «հանկարծ չթփռտան» եւ «գլուխները կախ աշխատեն»... Հենց այս թեմայի վերաբերյալ էր պետք բացատրական աշխատանք տանել, որպեսզի բացառել դեսպոտիզմը եւ տոտալիտարիզմը առողջապահության ոլորտում, քանի որ բոլորն էլ արդեն տեսնում են, որ նախարարի «ղեկավարած» որեւէ հիմնարկում աշխատանքները հարթ չեն ընթանում...

Ցավով եմ նշում, որ անպաշտպան բուժաշխատողների մեջ շատ են կոնֆորմիստները եւ հանուն իրենց մարդասիրական աշխատանքի իրականացման եւ բուժառուների առողջության պահպանման, կարող են անցնել սեփական սկզբունքների եւ սեփական «ես»ի վրայով... Սա շատ վտանգավոր պրակտիկա է հենց բուժաշխատողների համար, քանի որ նախարարները գալիս ու գնում են, բայց կոնֆորմիզմը եւ սեփական «ես»ի վրայով անցնելու փաստը մնում է...

Հարգելի կոլեգաներ, հույսով եմ հենց սա էիք ուզում... լավ եղեք...»,-նշել է նա:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ