News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Բրայան Արդունու գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են նաեւ ԱՄՆ Կոնգրեսի հետ կապերի ԱՀՀ տնօրեն Մարիամ Խալոյանը եւ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը։

Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Մասիս Մայիլյանը ողջունել է Արցախ Համագումարի ավանդական այցերը, որոնք հանրապետության իրականության եւ ձեռքբերումների մասին լիարժեք պատկերացում կազմելու հնարավորություն են տալիս։ Նախարարը բարձր է գնահատել կազմակերպության հետ համագործակցությունը եւ ընդգծել է ԱՀՀ-ի գործունեության կարեւորությունը՝ ուղղված Արցախի մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը եւ ԱՄՆ-ում համահայկական շահերի առաջխաղացման հետեւողականությանը, այդ թվում Միացյալ Նահանգների կառավարության կողմից Արցախին ֆինանսական օգնության տրամադրմանը ակտիվորեն նպաստելուն։

Հյուրերի խնդրանքով, արտգործնախարարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները եւ առաջնահերթությունները, շոշափել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության  եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի իշխանությունների եւ Ամերիկայի հայկական համագումարի միջեւ համագործակցության ամրապնդմանը եւ հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։

Մասիս Մայիլյանը պատասխանեել է հանդիպման մասնակիցների՝ պետականության կառուցմանը, տեղական ինքնակառավարման վերջերս տեղի ունեցած ընտրություններին, ինչպես նաեւ երկրում առաջիկա նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ