
OGMA INC. ընկերությունը, գործելով Հայաստանում, ծառայություններ է մատուցում Ամերիկայի եւ Եվրոպայի տարբեր ընկերությունների համար։ NEWS.am-ի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչ Հարմիկ Բաղդասարյանը պատմեց, որ առաջինն է եղել Հայաստանում աութսորսինգով ընկերություն բերելու հարցում։
«Ogma inc.-ը տարիներ ի վեր Հայաստանում զբաղվում է համակարգերի մշակմամբ։ 1995 թվականին առաջին անգամ կարողացել եմ աութսորսինգի գործ բերել Հայաստան։ 2001 թվականին հիմնվել է Ogma inc.-ը, որը զբաղվում է տարբեր ոլորտներում հավելվածներ պատրաստելով Ամերիկայի եւ Եվրոպայի համար»,–նշեց նա։
Ընկերության ներկայացուցիչը, սակյան, դժգոհում է՝ կադրերի պակաս կա. «Ձեռնտու էր երեք տարի առաջ, բայց ամեն օր խնդիրն բարդանում է։
Սակայն կադրերի պակաս կա Հայաստանում, կադրերը շատ շուտ տեղ են փոխում, չեն կարողանում խորանալ, մասնագիտանալ որեւէ ոլորտում։
Լուծումներից մեկը, որ մենք օգտագործում ենք, անվճար ՏՏ թրեյնինգ կենտրոն ստեղծելն էր»։