News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների միջոցառումները կկրեն ապակենտրոնացված բնույթ։ Այս մասին Երեւանի ավագանու հոկտեմբերի 8-ի նիստում ասել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ բոլոր վարչական շրջաններում կանցկացվեն հավասարարժեք միջոցառումներ, տոնակատարության կազմակերպման մրցույթներն արդեն ավարտվել են, նախատեսվում է ստեղծագործական կոլեկտիվների լայն մասնակցություն։ «Ժամը 19.00-ից ամբողջ քաղաքում տեղի կունենան համերգներ տարբեր ժանրի երաժշտության սիրահարների համար։ Բացի այդ, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի շենքի մոտ  տեղի կունենա միջոցառում, որի շրջանակում կկատարվի պարգեւատրման եւ արդյունքների ամփոփման արարողությունը»,- ավելացրել է Վիրաբյանը։

Նշենք, որ «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 19-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ