News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 19
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ժամանակակից ամենահայտնի ֆրանսիացի կինոռեժիսորներից մեկը՝ Լյուկ Բեսոնը, հերքել է դերասանուհի Սենդ Վան Ռոյի մեղադրանքները։ Դերասանուհին հայտարարել է, որ Բեսոնը երկու տարվա ընթացքում բազմիցս իրեն բռնաբարել է, հայտնում է BBC-ն։

Ե՛ւ Բեսոնը, ե՛ւ Վան Ռոյը խոստավանում են, որ ռոմանտիկ հարաբերությունների մեջ են եղել։ Սակայն Բեսոնը հերքում է բռնաբարության մեղադրանքները՝ նշելով, որ դրանք դերասանուհու երեւակայության արդյունքն են։

Երեքշաբթի օրը Բեսոնն առաջին անգամ հրապարակայնորեն արձագանքել է իրեն ուղղված մեղադրանքներին։ BMFTV հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել է, որ դրանք ամբողջովին հորինված են։ «Ես կյանքում երբեք կնոջ չեմ բռնաբարել»,- հավելել է նա։

28-ամյա դերասանուհին Բեսոնին մեղադրում է, մասնավորապես, նրանում, որ նա անցյալ տարվա մայիսին փարիզյան հյուրանոցում բռնաբարել է իրեն։ Վան Ռոյը Բեսոնի դեմ հայց առաջին անգամ անցյալ տարի է ներկայացրել։

Դատախազության կողմից անցկացված նախաքննությունից հետո ռեժիսորի դեմ գործ չեն հարուցել։

Սակայն ութ ամիս անց դերասանուհու նոր բողոքի պատճառով դատարանը որոշել է վերադառնալ գործին։

Բեսոնի եւ Վան Ռոյի հարաբերությունները սկսվել են «Վալերիանը եւ հազար մոլորակների քաղաքը» ֆիլմի նկարահանման ժամանակ, եւ ավարտվել են անցյալ տարվա մայիսի 17-ին փարիզյան հյուրանոցում բռնաբարությունից հետո, տեղեկացնում է դերասանուհին։

Անցյալ տարվա հուլիսի 6-ին դերասանուհին մեկ այլ բողոք էր ներկայացրել, որով ռեժիսորին մեղադրել էր 2016թ․ մարտից 2018թ․ մայիսն ընկած ժամանակահատվածում բազմաթիվ բռնաբարությունների մեջ, հայտնում է գործակալությունը։

Mediapart կայքին տված հարցազրույցներում Բեսոնին սեռական ոտնձգությունների մեջ մեղադրել են եւս ութ տղամարդ եւ կին։

60-ամյա Բեսոնը ամուսնացած է կինոպրոդյուսեր Վիրջինիա Բեսոն-Սիլի հետ, ռեժիսորը նրանից երեք զավակ ունի եւ երկուսը՝ նախորդ ամուսնությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շաբաթվա վերջին աշխատանքային օրը եզրափակենք ռոմանտիկ. Սերժ Թանկյանի գրառումը
Ինչպես Վահան Տերյանի բանաստեղծությունները…
Ռուզան Մանթաշյանի հետ աշխատող գործակալություն՝ Էյվազովը չէր ուզում նրա հետ ելույթ ունենալ
Semper Opernball-ը ուզում էր Ռուզան Մանթաշյանին վարձել փետրվարի 7-ի համերգում ելույթ ունենալու համար․․․
Սերգեյ Փարաջանովն այսօր կդառնար 96 տարեկան
Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին Թիֆլիսում...
Օր չկա, երբ նմանություն չտեսնեմ մեր օրերի որոշ իրավիճակների և «Խաթաբալադայի» սյուժեների հետ․Արայիկ Հարությունյան
Ու այսօր մեծ պատիվ էր առաջին անգամ երկար շփվելու իմ սիրած կերպարները կերտած Միքայել Պողոսյանի հետ․․․
Մահացել է Գալինա Վոլչեկը
Նախօրեին ԶԼՄ-ները գրել էին նրա վիճակի կտրուկ վատթարացման մասին․․․
«Ինչի՞ ենք մենք մրցում Jingle Bells-ի հետ»․Գարիկ Պապոյան
Ասում եմ՝ ի՞նչ Jingle Bells, թե բա վարչապետն ասաց, որ ձեզ հանձնարարվել է համաշխարհային հիթ ստեղծել․․․
Ամենաշատ