News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ես որեւիցե քաղաքական նախապատվություններ չունեմ եւ ի վիճակի եմ անկողմնակալ դիրք զբաղեցնելու՝ նոր պաշտոնում մասնագիտական գործունեության ժամանակ որեւէ ուժի չաջակցելով: Հոկտեմբերի 9-ին ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում Հաշվեքննիչ պալատի անդամի առաջադրման հարցի քննարկման ժամանակ ասաց պաշտոնի թեկնածու, տնտեսագետ Կարեն Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Սակայն Սարգսյանի այս հայտարարությունը հանձնաժողովի որոշ անդամների շրջանում անվստահություն առաջացրեց, մասնավորապես՝ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների:

Այսպես՝ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը ուշադրություն դարձրեց, որ Սարգսյանը բացահայտ աջակցում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքական տեսակետներին: Խորհրդարանականն այսպիսի եզրահանգման եկավ անմիջապես Սարգսյանի թեկնածության քննարկման ժամանակ նրա «Facebook»-ի անձնական էջը զննելուց հետո, եւ ինձ թվում է, թե ես մուտք եմ գործել «Լուսավոր Հայաստան» կուսակցության պաշտոնական էջ: Դուք ասում եք, որ քաղաքականացված չեք: Ես նաեւ գիտեմ, որ դուք գրառում եք կատարել այն մասին, որ իշխող «Իմ քայլը» դաշինքում կա ընդամենը 10 գրագետ մարդ, իսկ մնացյալը քայլում են: Ես կցանկանայի, որ դուք այն մեկնաբանեիք այս սենյակում եւ բացատրեիք՝ ճի՞շտ է դա արդյոք, թե՞ ոչ»,- ասաց Աթաբեկյանը:

Հանկարծակիի եկած Սարգսյանը փորձեց արդարանալ՝ պարզաբանելով, որ այդ միտքը հրապարակել է, բայց դա չի նշանակում, որ համաձայն է դրան:

Նման միանգամայն անսպասելի պատասխանը խորհրդարանական հանձնաժողովի անդամներին ապշեցրեց: Բայց թեկնածուն սրանով չբավարարվեց եւ շարունակեց պատգամավորներին  բացատրել, որ աջակցում է միայն այն գաղափարները եւ արտահայտությունները, որոնք ոչ միայն հրապարակել է, այլ որոնց տակ նաեւ Like է դրել: «Ահա նայեք: Ես կարող եմ հրապարակել, օրինակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ինչ-որ արտահայտություն կամ հայտարարություն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ կամ եւս ինչ-որ թեմայով, բայց դա ամենեւին չի նշանակում, որ ես համաձայն եմ այդ դիրքորոշմանը եւ նրա ռազմատենչ հակումներին»,- պարզաբանեց Սարգսյանը:

Չնայած հայ օրենսդիրներին տարահամոզելու բոլոր փորձերին, Սարգսյանին, սակայն, այդպես էլ չհաջողվեց դա անել:

Արդյունքում՝ երկարատեւ քննարկումներից եւ հարցերի հեղեղից հետո, որոնք անսպասելիորեն թափվեցին թեկնածուի գլխին, պարզվեց, որ նա, այնուամենայնիվ, աջակցում է «Լուսավոր  Հայաստանի» քաղաքական կուրսին, սակայն այդ կուսակցություն այդպես էլ չի ընդունվել, ի դեպ՝ ինչպես եւ ցանկացած այլ:

Քննարկումներն աստիճանաբար անցան «հարցաքննության», որից հետո Սարգսյանի ճակատագիրը, փաստորեն, կանխորոշվեց՝ խորհրդարանական հանձնաժողովը նրա թեկնածությանը բացասական եզրակացություն տվեց:

Հաշվեքննիչ պալատի անդամի նոր թեկնածության հաջորդ քննարկումը տեղի կունենա ոչ վաղ, քան 10 օրից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ