News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Էջմիածին կատարած այցի ժամանակ տեղի բնակիչներից մեկը բողոքեց, թե էլեկտրաէներգիայի նոր հաշվիչները ավել ծախս են գրանցում։ 

Խնդրի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ ՀԷՑ-ից, որտեղից մեզ պատասխանեցին, որ ներկայիս սմարթ հաշվիչները բացառում են ցանկացած տեսակի միջամտություն՝ իսպառ վերացնելով մարդկային գործոնը. ցանկացած շեղում երեւում է մի քանի տեղ, այսինքն՝ ցանկացած անճշտության դեպքում մի քանի տեղից ազդանշան է գալիս: 

Ինչ վերաբերում է ընդհանրապես առանձին բնակիչների բողոքներին, թե ավելի շատ են սկսել վճարել, ապա, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրա գլխավոր պատճառն այն է, որ նախկինում բոլորին հայտնի պայմանավորվածությունները տեսուչների հետ այլեւս ակտուալ չեն, իսկ դժգոհները, որպես կանոն, նախկինում այդ պայմանավորվածություններից օգտվողներն են: 

Եթե դիտարկում ենք ՀԷՑ-ի 10 տարվա ներդրումային ծրագիրը, որի մասին անվերջ խոսում են, երեւում է, որ ծրագրի մոտ 900 մլն դոլարից շուրջ 200 մլն-ն ուղղվում է հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրմանը: 

Թե ինչու է նման ահռելի գումար ներդրվում այս համակարգերի համար, ՀԷՑ-ից մշտապես արձագանքում են, թե պատճառը մեկն է՝ բացառել ցանկացած կասկած, թե որեւէ մեկը կարող է վճարել կամ չվճարել իր ծախսածի չափով:

Ինչ վերաբերում է կոնկրետ բնակչի բողոքին, ՀԷՑ-ից հավաստիացրեցին, որ այսօրվա ընթացքում մանրամասն ուսումնասիրելու են կոնկրետ այդ բնակչի հետ կապված խնդիրը (հնարավորություն կա նաեւ մեկ ժամանոց ինտերվալով ստուգել վերջինիս ծախսը), ինչպես նաեւ Էջմիածնի ու ընդհանրապես Արմավիրի մարզի կորուստների մակարդակը նախորդ տարիների եւ ներկայիս դրությամբ։ 

Թեման կպահենք մեր ուշադրության կենտրոնում եւ առաջիկայում կանդրադառնանք նաեւ հարցի մանրամասներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն շարունակում է էժանանալ. Էժանացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 21-ին, կազմել է…
Մաշտոցի անվան համալսարանում կազմակերպվեց Աշխատանքի շուկա 2024-ը
Միջոցառումը հիանալի հնարավորություն է հավակնոտ ծրագրերի ներկայացմամբ մասնագիտական պրակտիկա կազմակերպելու համար...
ՊԵԿ-ը հունվար-ապրիլին բացահայտել է 65.7 մլրդ դրամի ստվերային շրջանառություն. բյուջե է վերականգնվել  մոտ 18.6 մլրդ դրամ
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, վերլուծական գործիքների և կարողությունների շարունակական զարգացման արդյունքում...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է...
ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն...
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ