News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հատվածայնությունը ինտերնետի «միջուկային խնդիրն է»։ Այս մասին այսօր Ինտերնետ կառավարման N2 համաժողովում քննարկումների ժամանակ հայտարարեց Ինտերնետ-հանրության եվրոպական բյուրոյի տնօրեն Ֆրեդերիկ Դոնկը։ Նրա խոսքերով, ինտերնետն այսօր հասարակական հարցերի պահուստ է, որտեղ շատ տարատեսակ, այդ թվում՝ ֆեյքային, տեղեկատվություն է մտնում։

Հասարակության վրա ինտերնետի հզոր ազդեցությունը հաշվի առնելով՝ կառավարությունները նախաձեռնում են տարատեսակ օրենսդրական բարեփոխումներ, որոնք կոչված են որոշակի համաչափություն մտցնել։ Երբեմն այդ բարեփոխումներն ուղղված են քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությանը, ֆեյքային տեղեկատվությունից դրանք առանձնացնելուն, իսկ երբեմն էլ բացառապես տեղեկատվության հասանելիության սահմանափակմանը։ Կառավարությունների միջամտությունը անշեղորեն հանգեցնում է ինտերնետի հատվածայնությանը։ Դոնկը նշեց, որ կառավարությունները պարտավոր են գործել ելնելով իրենց քաղաքացիների շահերից, սակայն կան տեխնիկական հարցեր, որոնց նրանք չպետք է միջամտեն։ Իր հերթին, ICANN ընկերության նախագահ Յորան Մարբին նշեց տեխնիկական գործոնների մասին քաղաքական գործիչներին տեղեկացնելու եւ նրանց ուսուցելու անհրաժեշտությունը։

Նա ընդգծեց, թե անհրաժեշտ է հասկանալ այն հանգամանքը, որ ինտերնետը «այլ տիեզերք է», որտեղ այլ օրենքներ են գործում։ «Անկասկած, կան բազմաթիվ չկարգավորված հարցեր, եւ այսօր մենք ձգտում ենք լուծել խնդիրները, որոնց հետ մինչ այժմ չենք բախվել»,- նշեց նա։ RIPE NCC ընկերության գործադիր տնօրեն Ակսել Պավլիկը համաձայնեց այն կարծիքի հետ, որ անթույլատրելի է կառավարությունների միջամտությունը տեխնիկական հարցերի լուծման մեջ։ Դրա հետ մեկտեղ, նա կոչ արեց ուսումնասիրել նաեւ ստեղծված իրավիճակի հակառակ կողմը։ «Օրինակ, Բելառուսում օրենսդրական մակարդակով որոշել են անցում կատարել IPv6-ին, ինչը նաեւ մենք ենք պնդում։ Այս դեպքում ինչպե՞ս դիտարկել պետության միջամտությունը»,- հարց ուղղեց Պավլիկն՝ ընդգծելով, որ տարբեր երկրներում կարող են տարբեր մոտեցումներ լինել։

Նշենք, որ մասնագետների գնահատականներով՝ երկու անհամատեղելի ինտերնետ-արձանագրությունների միջեւ տեխնիկական հատվածայնությունը մոտ ապագայում կարող է պառակտման գիծ հանդիսանալ՝ Ինտերնետը, որպես միասնական ցանց, կդադարի գոյություն ունենալ։ Խոսքը արձանագրությունների երկու տարբերակների՝ IPv4-ի եւ IPv6-ի մասին է։ Շատ երկրներում IPv4-ից IPv6-ին անցումը կանգ է առել։ Իսկ երկրներ կան, որտեղ չի էլ սկսվել, օրինակ Չինաստանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ