News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանափոխությունից հետո հաճախ են առաջ քաշվում նախկիններին անխտիր «պատասխանատվության ենթարկելու», «ունեզրկելու», «գույքը պետականացնելու» եւ նմանօրինակ այլ գաղափարներ, որոնք գեներացվում են հասարակական կարծիքի ձեւավորման մեջ։ 

Օրերս էլ «Փաստ» թերթին մի ուշագրավ հանգամանք է հայտնի դարձել. պարզվում է՝ իշխանության շարքերում մի քանիսը հանդես են եկել առաջարկությամբ, ըստ որի՝ անհրաժեշտ է վերանայել նախկին նախագահների ու դեսպանների պետական կարգավիճակի հարցը։

 Այսինքն, ըստ մեր աղբյուրների, առաջարկվում է նախկին նախագահներին չտրամադրել պետական պահպանությունով վերապահված համապատասխան անվտանգություն, ինչպես նաեւ պետական միջոցներով սպասարկվող առանձնատուն ու ծառայողական մեքենա, նրանց, ինչպես նաեւ նախկին դեսպաններին զրկել բոլոր արտոնություններից։ 

Կամ՝ գոնե սրացից մի քանիսը: 

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ այս թեման միանշանակ չի ընդունվել իշխանական վերնախավի կողմից՝ գոնե այս պահի դրությամբ դա գնահատելով անհեթեթ ու վտանգավոր նախաձեռնություն: 

Այդուամենայնիվ, դա չի խանգարել տարբեր «խողովակներով» հանրության շրջանում «սլիվներ» նետել՝ այդ գաղափարի հետ աստիճանաբար մարդկանց «հաշտեցնելու» նպատակով: 

Ավելին, վերջերս ֆեյսբուքյան օգտատերերից մեկի միջոցով նույնիսկ կոչ էր հնչել «կոչումնազրկել» նախկին երեք նախագահներին: Բուն ձեւակերպումն ինքնին իրավաբանորեն պարզապես զավեշտալի է, սակայն իմաստն, ըստ էության այն է, ինչի վերաբերյալ գաղափարը ոմանք փորձում են տարածել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր է
Կոռուպցիան, ի գիտություն Նիկոլ Փաշինյանի, հենց սա է` պաշտոնական դիրքի չարաշահմամբ ընտանիքի...
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Ամենաշատ