News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կասկած է հայտնել, որ Թուրքիան կկարողանա Սիրիայի հյուսիսում իր ռազմական գործողությունների մեկնարկից հետո զսպել «Իսլամական պետության» ահաբեկիչներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սիրիայի հյուսիսում կան գոտիներ, որտեղ «Իսլամական պետության» գրոհայիններ են կենտրոնացած, դրանք մինչ այժմ վերահսկվել են քրդական զինված խմբավորումների կողմից: Այժմ այնտեղ թուրքական բանակ է մտնում, քրդերը լքում են իրենց ճամբարները, նրանք («Իսլամական պետության» գրոհայինները) կարող են պարզապես ցրվել: Ես վստահ չեմ, որ թուրքական բանակը կկարողանա արագ վերահսկողություն սահմանել»,- ասել է Պուտինը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ: Պուտինը նշել է, որ այդ շրջանում հարյուրավոր գրոհայիններ կան:

«Եթե խոսենք ԱՊՀ երկրների մասին, ապա դա մեր բոլորիս համար սպառնալիք է: Ո՞ւր են գնալու գրոհայինները. Թուրքիայի տարածքով եւ այլ տարածքներով կներթափանցեն չվերահսկվող տարածքներ, ապա Իրանի միջով տարածաշրջանի այլ երկրներ կշարժվե՞ն: Մենք պետք է դա հասկանանք եւ կենտրոնացնենք մեր ռեսուրսները՝ նոր սպառնալիքներից խուսափելու համար»,- հավելել է Պուտինը:

Նրա կարծիքով՝ այդ աշխատանքի իրականացման համար զգալի դեր պետք է ունենա ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ