News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն այսօր՝ հոկտեմբերի 11-ին, տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

«Տեղեկացնում ենք, որ 11.10.2019 թվականին Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը, որն իրականացնում էր «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունը՝ Boeing 737-700 EK 73 786 ինքնաթիռով, տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում: Համապատասխան սպասարկում անցնելուց հետո՝ օդանավը բարեհաջող վերադարձել է Երևան»,- ասված է քաղավիացիայի հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ