News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում շարունակվում է Վանաձոր քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձինք կալանավորվել են:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 4-ին Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի տներից մեկի նկուղում հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է 1989 թվականին ծնված երկու երիտասարդի դի: Բացի այդ, նույն հասցեից Լոռու մարզի 6 բնակիչներ՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Նրանցից մեկը՝ 1994 թվականին ծնված երիտասարդը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված  քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Նրանցից մեկը՝ Վանաձոր քաղաքի՝ 1973 թվականին ծնված բնակիչը,սպանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել էր: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, եւ որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը:

Նախաքննության ընթացքում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 11-ին հայտնաբերվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից եւս մեկը, ով Վանաձոր քաղաքի 1973թ. ծնված բնակչի քրոջ որդին է, Վանաձոր քաղաքի բնակիչ՝ ծնված 1980թ.: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ եւս որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Tesla»-ն Մասիսում՝ «Մորենա» ռեստորանի հարևանությամբ, բախվել է բազալտե եզրաքարերին. կան վիրավորներ
Քննչական բաժինը պարզում է վարորդի ինքնությունը...
1 զոհ, 4 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ․ Երևանում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Ford»-ը
Վթարի հետևանքով վարորդները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն...
ԱԳՆ-ի մոտ բախումների 3 մասնակցի մեղադրանք է ներկայացվել, 2-ը կալանավորվել են, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Քննությամբ հիմնավորվել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024թ․ մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ արտաքին…
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ