News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այն, որ Վենետիկի հանձնաժողովը դրական է որակել Դատական օրենսգրքում եւ հարակից օրենքներում սպասվելիք փոփոխությունները, կարծում եմ՝ լավ մեսիջ է հանրությանը. այսինքն իշխանությունը ճիշտ ճանապարհով է գնում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նրա խոսքով, եթե Վենետիկի հանձնաժողովը խրախուսում է այդ փոփոխությունները, նշանակում է եվրոպական որոշակի կառույցներ հավատում են այս գործիքակազմին:

«Ի վերջո պետք է հասկանանք, թե արդարադատությունը որ ուղղությամբ պետք է փոխենք: Հեղափոխության կարեւորագույն պայմաններից մեկն արդարադատության իրականացումն է: Արդարադատության իրականացման այն գործիքակազմը, որ ժառանգել ենք, վստահություն չի ներշնչում հասարակությանը: Այո, միջազգային կառույցների օգնությամբ մենք կարող ենք ստեղծել այն արդար գործիքակազմը, որն իսկապես կծառայի արդարադատությանը:

Որեւէ մեկը չի ներելու, վրեժխնդրությունը մնալու է մարդկանց մեջ, մնալու է բորբոքված մարմնում, մինչեւ որ դուրս չհորդի այդ բորբոքված մասսան, որ գտնվում է մարմնի տակ: Դրա անողը արդարադատությունն է: Արդարադատությունն է, որ մարցկանց կարող է հեռու պահել վրեժխնդրությունից եւ ատելությունից: Հանդուրժողականությունը կվերագտնենք, եթե մարդը, որ հալածվել է տարիներ շարունակ, որի մերձավորները տեսել են այդ կեղեքումը, այդպես ստորացված, արժանապատվությունը վիրավորված, տրորված ինչպե՞ս կարող է ապրել: Մարդիկ տարիներ շարունակ մղձավանջում են ապրում եւ միայն արդարադատությունը կարող է փրկել հասարակությանը եւ բերել բնականոն հուն: Ես անձամբ կարծում եմ, որ այդ բարեփոխումների ընթացքը ճիշտ է»,-հայտարարեց Բագրատյանը:

Անդրադառնալով նրան, որ այդ փոփոխություններով հնարավորություն է ստեղծվում, որ ՍԴ անդամները հրաժարական տան՝ պահպանելով իրենց աշխատավարձն ու կենսաթոշակը, Բագրատյանն ասաց. «Նույնիսկ եթե այդ ընտրությունը նախորդ ռեժիմի ժամանակ է տեղի ունեցել եւ հաճախ մենք կասկածներ ունենք այդ լեգիտիմության հետ, բայց մարդու իրավունքն է իր վաստակը կարողանալ պահել: Սա վելի հանդուրժող գործիքակազմ է, քան ստիպելը, պարտադրելը կամ հանրային ճնշումը: Ավելի ընդունելի կլինի, որ մարդուն գնահատես ճանապարհելուց առաջ: Այս պահին նրանց տրված է հնարավորություն, այլ հարց է՝ կօգտվեն դրանից թե ոչ: Լավ է, որ Եվրչոխպան դա դիտարկում է որպես լեգալ գործիքակազմ: Այն, որ դա կարելի է դիտարկել որպես կաշառքի մի ձեւ, չի դիտարկվում եվրոպական արժեհամակարգի կողմից: Ես նույնպես կարծում եմ, որ այն, ինչ բացահայտ է արվում, չի կարող դիտարկվել որպես կաշառք:

Նույնիսկ պատերազմի ժամանակ ֆորմատ կա, երբ դու հակառակորդին շրջապատել ես, նա ստիպված է լնիելու անկանոն կրակել, վնասել եւ իրեն եւ դիմացինին: Այդ ժամանակ նրան միջանցք են տրամադրում: Հիմա այս դեպքում էլ պետք չէ մարդկանց կամքը ճնշել, պետք է հնարավորություն տալ, որ իրենք ընտրություն կատարեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ