News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում 8-ամյա տղան, հնարավոր է, նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 313 կգ կշռող վագրային շնաձուկ բռնելով, հաղորդում է UPI-ը:

Ջեյդեն Միլաուրոն ձուկ է որսացել իր հոր՝ Ջոնոթանի եւ Port Hacking Game ձկնորսային ակումբի այլ անդամների հետ Բրաունս լեռան ափի մոտակայքում, երբ կարթաթելով շնաձուկ է բռնել:  Նրան օգնել են դուրս բերել հսկայական ձկանը ակումբի մյուս անդամները:

Շնաձուկը կշռել է 692 ֆունտ (313 կգ): Տղան ոչ պաշտոնապես գերազանցել է Յան Հիսիի ռեկորդը, որը 1997-ին 687 ֆունտ կշռող վագրային շնաձուկ է բռնել:

Միլաուրոն հայտ կներկայացնի, որպեսզի իր որսը պաշտոնապես նոր ռեկորդ ճանաչվի:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ