News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հասարակությունը սխալ պատկերացում է կազմել, թե Գյումրիում արդեն բացվել է ավտոմեքենաների մաքսազերծման կետը, բայց դա բոլորովին չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստում,  2019 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ընթացքում, հոկտեմբերի 15-ին ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նա պարզաբանեց, որ Գյումրի են տեղափոխվել միայն ավտոմեքենաների մաքսազերծման լիազարությունները։ «Ճապոնիայից եւ Վրաստանից ներկրված ավտոմեքենաները երեկ ուղղվել են «Հյուսիսային» մաքսակետ։ Դա կապված էր այն բանի հետ, որ մենք չենք ցանկացել խախտել ծրագրված ժամկետները եւ իրականացնել փոխադրումը երկու փուլով»,- ասել է Անանյանը։

ՊԵԿ նախագահն ասել է, որ այդ խնդիրն առաջացել է նոր մաքսակետի կառուցման ձգձգման պատճառով՝ հավաստիացնելով, որ նոյեմբերին Հայաստանը կունենա ավտոմեքենաների մաքսազերծման «լավ» մաքսակետ՝ ժամանակակից հարմարություններով եւ ենթակառուցվածքով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ