News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ոստիկանի վրա ձեռք բարձրացնելը հավասարազոր է պետության վրա ձեռք բարձրացնելուն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վիրավորում ստացած ոստիկանին այցելած ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյաը։

Արման Սարգսյանը լրագրողների խնդրանքով պատմեց դեպքի մանրամասները.  «Ոստիկանության ծառայողներն իր պարտականությունները կատարելիս տեսնում են կասկածելի անձանց, եւ երբ մոտեցել են նրանց, վերջիններս դիմել են փախուստի, մեր ոստիկանները հետապնդել են նրանց, կարողացել են մեկին  բռնել, 2-րդը անսպասելի Ազատության պողոտայի եւ Բաբայան փողոցի հատման խաչմերուկում մթության մեջ հարձակվել է ոստիկանի վրա եւ փորձել ազատել իր բռնված ընկերոջը։ Որոշակի քաշքշուկի ընթացքում կարողացել է մեր ոստիկանի ատրճանակը պոկել եւ արձակել կրակոցներ»։

Ոստիկանապետը նշում է՝ ամենայն հավանականությամբ զոհված ոստիկանի կենսական օրգան է վնասվել, որովհետեւ մեկ կրակոց է արձակվել։

Նրա խոսքով՝ զենքը դեռ չի հայտնաբերվել, սակայն «հաջողվել է պարզել ստահակների իքննությունը, վերջիններս մեզ մոտ են»։

«Իրավահարգ, օրինապաշտ քաղաքացիներ չեն եղել, ոստիկանների օպերատիվ հոտառություն իրենց չի դավաճանել, մոտեցել են ճիշտ մարդկանց»,–նշեց Արման Սարգսյանը։

Նա հավելեց, որ դեպքի վայրից 2 ոստիկանները հասցրել են կապ տալ իրենց գործընկերներին, արագ մոտեցել են իրենց, սակայն Տիգրան Առաքելյանի կյանքը հնարավոր չի եղել փրկել։

Ոստիկանապետի պաշտոնակատարի փոխանցմամբ՝ վիրավորված ոստիկանը երկարամյա ծառայության փորձ չի ունեցել, բայց զոհված ոստիկանի կենսաթոշակային տարիքի անցնելու տարիքը լրանալու էր։

Նա նաեւ հավաստիացրեց, որ զոհված ոստիկանի ընտանիքին օժանդակելու են. «Զոհված ոստիկանը ունի երեխաներ, եւ մենք պատրաստվում ենք պետության ողջ հնարավորության չափով օժանդակել մեր գործընկերոջը, մեր բարոյական պարտքն է նաեւ փառաբանել նման անձանց, որ իրենց ընտանիքի անդամները եւ իր մյուս գործընկերները գիտակցեն, որ նա խիզախություն է գործել հանուն պետության եւ պետությունն էլ գնահատում  է նրանց վարքագիծը։ Պարտադիր պետք է պարգեւատրվի»։

Արման Սարգսյանի խոսքով՝ դեպքի վայրին հարակից բենզալցակայան կա, որը ունի տեսախցիկներ, այն սակայն միայն բենզալցակայանի տարածքն է նկարահանում։ Իսկ տնտեսավարողներին նա խնդրեց տեսախցիկներ տեղադրել իրենց տարածքներում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ