News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Մեխանիկական ուսուցումը գործնական ֆիզիկայում գոյություն ունի արդեն 30 տարի, եւ այն օգտագործվել է, օրինակ, Հիգսի բոզոնի հայտնաբերման համար։ Այս մասին Գլոբալ ինովացիոն համաժողովի ընթացքում NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարեց Ալաբամայի համալսարանից ֆիզիկոս Սերգեյ Գլեյզերը։

Խոսելով ֆիզիկայում մեխանիկական ուսուցման օգտագործման մասին՝ նա հիշեց 2012թ․ Հիգսի բոզոնի հայտնաբերումը, որն, իրոք, մեծ իրադարձություն էր եւ Նոբելյան մրցանակ բերեց այն գիտնականներին, որոնք կանխատեսել էին դրա գոյությունը։

«Երբ մենք գտանք այն, մենք փաստացի դրա համար օգտագործեցինք մեխանիկական ուսուցումը, եւ դա օգնեց ավելի արագ հասնել այդ բացահայտմանը։ Այսպիսով, ես մեխանիկական ուսուցմանը նայում եմ որպես գործիքի, տելեսկոպի կամ միկրոսկոպի նման մի բանի՝ կախված նրանից, թե ինչպես եք դուք նրան նայում, դաը թույլ է տալիս մեզ նայել հեռուն, ավելի զգայուն լինել եւ տվյալների հետ ավելի շատ աշխատելու հնարավորություն ունենալ»,- նշեց հետազոտողը։

Նա բացատրեց, որ մյուս կողմից ֆիզիկան մեզ կարող է օգնել հասկանալ, թե ինչու է մեխանիկական ուսուցումը աշխատում այնպես, ինչպես աշխատում է։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի բացահայտումներ կարելի է սպասել ապագայում, Սերգեյ Գլեյզերն ասաց, որ իրեն անձամբ հետաքրքիր է՝ կարող են արդյոք իրենք Մեծ ադրոնային կոլայդերում Մուգ նյութ հայտնաբերել ։ «Ինձ դա հետաքրքիր է, քանի որ մենք գիտենք, որ Մուգ նյութը գոյություն ունի, մենք չգիտենք, թե դա ինչ է, մենք ունենք միայն տեսություններ եւ գաղափարներ եւ միայն ենթադրություններ։ Այնպես որ, իսկապես հետաքրքիր կլիներ, եթե դա լիներ մասնիկ, որը մենք կարողանայինք գտնել։ Ամեն ինչ բավական մշուշոտ է, եւ որոնումներն առայժմ հաջողությամբ չեն պսակվել, սակայն ես կարծում եմ, որ միայն այժմ ենք մենք սկսում մոտենալ այն կետին, որտեղ կունենանք ավելի շատ տվյալներ եւ նոր ալգորիթմներ, որոնք կարող են օգնել մեզ իսկապես այն գտնելու հույս ունենալ»,- հավելեց նա։

«Տրանսֆորմացնելով ինտելեկտը» թեմայով Գլոբալ ինովացիոն երկրորդ համաժողովը՝ (Global Innovation Forum (GIF) on “Transforming Intelligence”) Հայաստանում մեկնարկել է հոկտեմբերի 16-ին՝ ամբողջ աշխարհից առաջատար գիտնականների մասնակցությամբ:

Համաժողովը կոչված է ուսումնասիրել արհեստական ինտելեկտի ազդեցությունը գիտության եւ հասարակության վրա՝ գիտական, տեխնոլոգիական եւ արդյունաբերական տեսանկյունից։

Համաժողովը կազմակերպել է Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամը (FAST)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ