News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Միջպառլամենտական համաշխարհային միության Միավորված ազգերի կազմակերպության հանձնաժողովի նիստում հոկտեմբերի 16-ին, ադրբեջանցի պատգամավորներից մեկը նորից սկսել է արտըասանել  պատճենահանված նույն տեքստը, ինչը որ ասվել էր Ստրասբուրգում, միջազգային այլ հարթակներում՝ կապված իբր Հայաստանի կողմից Ադրբեջանի տարա՝ ադրբեջանցծքի օկուպացիայի, այլեւայլ հարցադրումների հետ, որոնց մենք արդեն սովոր ենք:ի

Այս առնչությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի գրասենյակից հայտնում են, որ վերջինս շատ կարճ եւ տեղին բացատրեց նրան, որ Խորհրդային Ադրբեջանի փլուզումից հետո Ադրբեջանը նույնպես մասնատվել է, եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեով որոշել է իր ճակատագիրը: Իհարկե, քանի որ դա ՄԱԿ-ի հանձնաժողովի նիստն էր, ադրբեջանցիները հարցադրում էին անում ՄԱԿ-ի սկզբունքների, 1994թ. որոշման հիման վրա: Մ. Մելքումյանը դրան իբրեւ հակակշիռ նշեց ազգերի ինքնորոշման սկզբունքը:

Մ. Մելքումյանն արձպանագրեց այն փաստը, որ անցած 28 տարիների ընթացքում եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը հարցի խաղաղ կարգավորումը պատվիրակել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ֆրանսիային, Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին, եւ հարցը պետք է քննարկել այդ շրջանակներում, եթե ադրբեջանցիները չեն ցանկանում ագրեսիվ պահվածքով նորից իրենց համար որոշակի խնդիրներ ստեղծել:

Մ. Մելքումյանը նորից շեշտեց, որ այդ տարածքներում ապրել են հայեր, ապրում են եւ հավերժ ապրելու են, եւ որ այնտեղ ապրելու իրենց իրավունքը նրանք վաստակել են դեռեւս  ապուպապերից, շատ հին ժամանակներից, իսկ ադրբեջանցիները քոչվոր եկածներ են:

Ամեն ինչ դրվեց իր տեղը, եւ դրանից անմիջապես հետո ադրբեջանցի գործընկերը փախավ մյուս հանձնաժողով, որպեսզի նույն պատճենահանված տեքստն այնտեղ էլ արտասանի:

Այսպիսով, միջազգային այս հարթակում էլ ադրբեջանցիներն իրենց արժանի պատասխաններն են ստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ