News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լիբանանի կառավարությունը երկրի 2020թ․ բյուջեի նախագծում եկամուտները մեծացնելու ջանքերի շրջանակում հավանության է արժանացրել WhatsApp եւ նման այլ հավելվածների միջոցով զանգերի համար վճար սահմանելու առաջարկությունը, հայտնում է Reuters-ը։

Լիբանանն ունի աշխարհում ամենաբարձր պարտքային պարտավորությունները, ցածր աճ եւ քայքայվող ենթակառուցվածք, նրա ֆինանսական համակարգը դժվարություններ է կրում կապիտալի ներհոսքի դանդաղման պատճառով։ Կառավարությունը հայտարարել է «արտակարգ տնտեսական իրավիճակ» եւ խոստացել է ճգնաժամի կանխման միջոցներ ձեռնարկել։

Տեղեկատվության նախարար Ջամալ Ալ Ջարան հինգշաբթի օրը հայտարարել է, որ նախարարների կաբինետը հանաձայնել է օրական 20 ցենտ վճար սահմանել ինտերնետի միջոցով ձայնային կապի (VoIP) համար, որն օգտագործվում է այնպիսի հավելվածներով, ինչպիսին է Whatsapp-ը։ Վճարը կարող է տարեկան 250 միլիոն դոլարի եկամուտ բերե՝ երկրում VoIP-ի 3,5 միլիոն օգտատերերից։

Լիբանանում կա ծառայությունների միայն երկու մատակարար, երկուսն էլ պետությանն են պատկանում։ Բացի այդ, երկիրը տարածաշրջանում  բջջային կապի ամենաթանկ սակագներն ունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ