News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Գլոբալ ինովացիոն համաժողովը կարեւոր է մի քանի առումներով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց FAST-ի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը՝ անդրադառնալով համաժողովի նշանակությանը։

«Նախ կարեւոր է, որ գիտության համաշխարհային առաջնորդները Հայաստանում են։ Իրենք իրենց գիտելիքները կիսում են մեր գիտնականների հետ, որը շատ կարեւոր է, որպեսզի հասկանաս՝ ինչ է կատարվում աշխարհում»,- նշեց նա։

Բացի այդ, նրա համոզմամբ, ցույց է տրվում, որ Հայաստանում 800 հոգի կարող է գալ գիտական ֆորումի. «Դա անսպասելի եւ ուրախալի իրականություն է։ Երեւի նկատել եք՝ մեծամասնությունը երիտասարդներ են, մեր երիտասարդության մեջ ծարավը կա, շատ ուրախ ենք, որ կարողանում ենք երիտասարդների համար այսպիսի հարթակ ստեղծել, որ կարողանան առնչվել այս գիտնականների հետ, տեսնեն, որ հետաքրքրություն եւ ներուժ կա Հայաստանում, գիտական գործ անելիս Հայաստանին նայեն»։

Հայկական ընկերությունների արտադրանքները, Օրուջյանի կարծիքով, թեեւ գլոբալ ազդեցություն չունեն, բայց յուրահատկություններն ունեն, որոնք հետաքրքրում են ֆորումի հյուրերին՝ այդ լուծումները իրենց արտադրանքում օգտագործելու համար։

Ֆորումին ներկայացված են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Google-ը, Facebook-ը, Microsoft-ը, Flagship Pioneering-ը, ինչպես նաեւ՝ Ալաբամայի, Թել Ավիվի, Հարվարդի, Ստենֆորդի, Բերքլիի համալսարանները, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը։

Տպել
Ամենաշատ