News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Պրանկերներ Վովանն ու Լեքսուսը հրապարակել են Youtube-ում հերթական կատակի տեսանյութը: Այս անգամ նրանց զոհն էր Ալյասկայի նահանգապետ Մայք Դանլիվին, հաղորդում է Life-ը:

Ըստ ամենայնի՝ զրույցը վաղուց է կայացել: Կատակելու սիրահարները ներկայացել է որպես Վլադիմիր Գրոյսմանն ու Վալերի Չալին: Այդ ժամանակ Գրոյսմանն Ուկրաինայի վարչապետն էր, իսկ Չալին՝ ԱՄՆ-ում հանրապետության դեսպանը: Զրուցակիցները նաեւ քննարկել են դեռեւս այն ժամանակ կայանալիք ընտրությունները:

Միմյանց ողջունելուց հետո «Գրոյսմանը» քննարկել է Դանլիվիի հետ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հնարավոր այցն Ալյասկա եւ հայտարարել, որ հիանալի կլիներ, եթե նա ժամաներ Քլոնդայք շնասահնակով եւ ոսկի որոներ: Ալյասկայի նահանգապետն ընդունել էր առաջարկն ու, ի պատասխան այդ խնդրանքին, խոստացել ոսկու ձուլակտոր տեղադրել այդ տարածքում իր ենթակաների միջոցով Ուկրաինայի ղեկավարին ուրախացնելու համար:

Այնուհեեւ «Չալին» հայտարարել էր, որ վտանգ գոյություն ունի Ռուսաստանի կողմից, իբրեւ Մոսկվան ցանկանում է վերադարձնել Ալյասկան: Դանլիվին պատասխանել էր, որ տեղյակ է այդ մասին եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ միասին հետեւում է իրավիճակին:

Այնուհետեւ պրանկերները փորձել են համոզել նահանգապետին, որ ռուս հատուկ ծառայությունները լրջորեն հետաքրքրվում են իր նահանգով եւ ակտիվորեն կաշառում են տեղի բնակիչներին: Նրանց խոսքով՝ Վաշինգտոնում իբրեւ սկսել են ծավալվել Ալյասկայի հողերը վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներ:

Ամփոփելով հեռախոսազրույցը՝ Դանլիվիին ստիպել են լսել շարժման «հիմնը»՝ Լյուբե ռոք խմբի «Քեզ հիմարի տեղ մի դիր, Ամերիկա» երգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ