News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր դեմ իմպիչմենթի հետաքննությունը համեմատել է «Լինչի դատաստանի» հետ:

«Բոլոր հանրապետականները պետք է հասկանան, որ իրենք «Լինչի դատաստանի» վկաներն են: Սակայն մենք կհաղթենք»,- Twitter-ում գրել է Թրամփը:

Քաղաքացիական իրավունքների հարցերով իրավաբանների ազգային կոմիտեի նախագահ Քրիսթեն Քլարքը հայտարարել է, որ իրեն «հոգնեցրել է Թրամփի կողմից այդ տերմինի կոպիտ յուրացումը»: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ում 1882-ից 1968-ը «Լինչի դատաստանի» է ենթարկվել 4743 մարդ, որոնցից 3446-ը՝ աֆրոամերիկացիներ, հաղորդում է AFP-ը:

«Լինչի դատաստանը հանցագործություն էր մարդկության հանդեպ եւ մեր երկրում ռասայական բռնության պատմության հրեշավոր մի մաս»,- ասել է նա:

«Ամոթ է այդ բառն օգտագործել սեփական գործողությունների համար պատասխանատվությունը նկարագրելու համար»,- հայտարարել է Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջուլիան Կաստրոն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ