News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

SpaceX-ը Starship տիեզերանավը դիտարկում է որպես մեծ հեռավորություններ զինվորների եւ բեռների արագ տեղափոխման վստահելի եւ էժան միջոց։ SpaceX-ում գտնում են, որ Starlink գլոբալ համացանցը նույնպես կարող է ծառայել ԱՄՆ ցամաքային զորքերի շահերին։ Այդ մասին հայտարարել է SpaceX-ի նախագահ եւ գլխավոր օպերացիոն տնօրեն Գվինի Շոտվելը։ 

Ինչպես նշում են Popular Mechanics-ի փորձագետները, ԱՄՆ բանակի համար էժան անլար համացանցի հեռանկարը շատ հետաքրքիր է։ Սակայն, ամենայն հավանականությամբ, զինվորներին տիեզերք ուղարկելը դեռ շատ վաղ է, եթե իհարկե վայրէջքն այլ մոլորակներում, կամ նրանց արբանյակներում չի։

Ներկայումս Big Falcon Rocket-ը SpaceX-ի ամենահավակնոտ նախագիծն է։ Դա Starship տիեզերանավի եւ Super Heavy հրթիռի համադրությունն է։ Այս համալիրը ունակ է մինչեւ 150 տոննա բեռ հանել ցածր երկրամերձ ուղեծիր։ Դա ավելին է, քան ունակ է բարձրացնել C-17 Globemaster III տրանսպորտային ինքնաթիռը։ Բաց աղբյուրներից հայտնի է, որ ինքնաթիռը կարող է թռչել 78 տոննայից ավել բեռով։ Մինչդեռ ամերիկյան Lockheed C-5 Galaxy ռազմավարական ռազմա-տրանսպորտային ինքաթիռի նույն ցուցանիշը կազմում է 118 տոննա։ Հարկ է նկատել, որ նման հնրավորությունները լիովին բավարարում են զինված ուժերին։   

Ներկայումս SpaceX-ը ակտիվորեն փորձարկում է ապագա տիեզերանավի նմուշը։ Վերջերս Իլոն Մասկը առաջին անգամ ցուցադրել է, թե ներսից ինչ տեսք ունի տիեզերանավի նմուշի հատվածներից մեկը։

Ավելի վաղ հնչեցված ծրագրերի համաձայն, դեպի Մարս բեռնավորված տիեզերանավի թռիչքը կկայանա 2022 թվականին, իսկ 2024-ին նախատեսվում է տիեզերագնացների թռիչք դեպի Կարմիր մոլորակ։ Մեծ հավանականությամբ այս ժամկետները դեռ կփոփոխվեն ոչ մեկ անգամ։ Starship-ի կառուցումը երկարատեւ եւ բարդ գործընթաց է։ Այն պետք է դառնա մարդկության պատմության ամենամեծ եւ ամենահզոր տիեզերանավը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել