News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայում Քյոլնից ոչ հեռու գտնվող Վերմելսկիրխեն քաղաքում լույս աշխարհ է եկել ոսկեգույն ռետրիվերի անանուխագույն ձագուկ: DPA գործակալությունը հայտնում է, որ սա բավականին հազվադեպ երեւույթ է:

Մելոդի անունով շունը ծնել է ընդհանուր 9 ձագուկ, որոնցից 8-ն ունեն ստանդարտ, գրեթե սպիտակ գունավորում: «Սկզբում ես անհանգստացա, սակայն 9 ձագերն էլ նորմալ վիճակում են»,- իր ուրախությունն է կիսել ձագերի տիրուհի Ջոաննա Ջասթիսը: Նա քրոջ խորհրդով նորածին քոթոթին անվանել է Մոհիտո:

Կանաչ մորթիով ձագեր հազվադեպ են ծնվում, կարծում է անասնաբույժ Քրիսթիան Դիմիտրիադիսը: Այս երեւույթը կարելի է բացատրել այն փաստով, որ ընկերքը լուծվել է դեռեւս մինչեւ ձագի ծնվելը: Դրա հետեւանքով ազատվել է բիլիվերդին նյութը (լեղիի կանաչ պիգմենտ): Չնայած ամեն ինչին, Մոհիտոն բացարձակապես առողջ է, նա լավ ախորժակ ունի:

Տիրուհին առյաժմ չի որոշել՝ Մոհիտոյին արդյոք իրե՞ն կպահի, թե՞ նրա համար նոր տերեր կգտնի: Արդեն մի քանի ցանկացող է հայտնվել: Ջոաննան դեռեւս մտածելու ժամանակ ունի՝ ձագերը դեռ 8 շաբաթ հաստատ մոր հետ են լինելու: Այդ ընթացքում ձագը կդառնա սովորական ոսկեգույն ռետրիվեր, քանի որ նրա մորթին կփոխվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ