News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 15։50-ին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Մութաֆյանի շահերի պաշտպան, փաստաբան Արամ Վարդեւանյանը։

«Մեկ հարց կա, որ դատարանը տեսավ մանրամասնելու անհրաժեշտություն, դրա վերաբերյալ դիրքորոշում արտահայտեցինք»,-նշել է նա։

Փաստաբանը նշեց, որ կալանավորման որոշումն են բողոքարկել․ «Բողոքարկել ենք կալանավորման որոշումը, նաեւ միջնորդել ենք, որ եթե դատարանը գտնի՝ առկա է հիմնավոր կասկած, ամեն դեպքում գրավը ճանաչի թույլատրել ի» ։

Նրա խոսքով՝ ամեն մեկի մասով առանձին դատական ակտ է կայացվել, թեեւ 1 քրեական գործի շրջանակներում է քննվել։

«Հույս ունեմ, որ առնվազն գրավը կճանաչվի թույլատրելի, բայց արդարադատության խոչընդոտման տեսանկյունից կալանավորման համար անհրաժեշտ բավարար ապացույցներ չեմ տեսնում»,-ասաց նա։

Մութաֆյանը կալանավորվել է սեպտեմբերի 29-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանն, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել երիտասարդներ, որոնց թվում՝ Նարեկ Մութաֆյանը: Վերջինս մասնակցում էր Շենգավիթի դատարանի դիմաց ի պաշտպանության Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիաներին: Մութաֆյանը, ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:

Տեղի ունեցածից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել եւ հարուցվել քրեական գործ, որով մեղադրյալ են ներգրավվել Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը: Վերջիններս մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ