News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ-ը վճռականորեն մերժել է «Խաղաղության աղբյուր» գործողությունների պատճառով պատժամիջոցների վերաբերյալ Եվրախորհրդարանի (ԵԽ) բանաձեւն ու Եվրոպայի դիրքորոշումը սխալ եւ կանխակալ անվանել: Այս մասին ասվում է գերատեսչության կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ամբողջությամբ մերժում ենք «Խաղաղության աղբյուր» գործողությունների մասին ԵԽ բանաձեւը: Զարմանալի չէր նման որոշումը խորհրդարանի կողմից, որը մշտապես ահաբեկիչների է ընդունում»,- ասվում է հայտարարության մեջ: Տվյալ դեպքում ահաբեկիչներ ասելով Թուրքիայի ԱԳՆ-ը նկատի է ունեցել ԵՄ-ում քուրդ քաղաքական գործիչներին, որոնց Անկարան մեղադրում է Քրդական բանվորական կուսակցության հետ կապի մեջ, որը թուրքերը ահաբեկչական են ճանաչել:

«Ավելի վաղ մենք բազմիցս հայտարարել ենք, որ գործողություններն իրականացվում են միջազգային օրենսդրությանը, ՄԱԿ-ի կանոնադրությանն ու ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշմանը համապատասխան: ԵԽ որոշման մեջ նշված փաստարկները մերժվել են: ԵԽ բանաձեւը կապ չունի իրականության հետ, այն կանխակալ է, սխալ եւ զուրկ ողջամտությունից»,- նշվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: Բացի այդ, նշվում է, որ ԵԽ-ը «չի հետեւում միջազգային օրակարգին, չի կարողանում օբյեկտիվորեն գնահատել իրադարձություններն ու արդյունավետ եւ ճիշտ ռազմավարություն ընտրել»:  

Ավելի վաղ ԵԽ-ը բանաձեւ էր ընդունել, որով հանդես է գալիս Եվրոպայի խորհրդի կողմից Թուրքիայի դեմ նրա ռազմական գործողությունների պատճառով «համապատասխան եւ նպատակային տնտեսական միջոցառումներ» ձեռնարկելու օգտին: Խորհրդարանը նաեւ Եվրոպայի խորհրդին կոչ է արել «Սիրիայի հյուսիս-արեւելքում իրավիճակի սրացումից խուսափելու նպատակով վերանայել առեւտրային բանակցությունների դադարեցման, ծայրահեղ դեպքում՝ ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ մաքսային միության գործողությունների դադարեցման հարցը»:

Բանաձեւում ասվում է նաեւ, որ Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը պետք է հանդես գա «նախաձեռնությամբ՝ ուղղված Թուրքիա զենքի, ներառյալ սարքավորումների եւ երկակի նշանակության տեխնոլոգիաների մատակարարումների համար ԵՄ համապարփակ էմբարգոյի սահմանմանը»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ