News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը:

Հանդիպման սկզբում ՌԴ վարչապետը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին 2019-ին ԵԱՏՄ-ում նախագահության համար: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահության համար, քանի որ տարբեր իրավիճակներ կարող են լինել, սա որոշակի արվեստ է, Դուք այդ գործընթացը շարունակել եք, եւ ես կարծում եմ, որ ամեն ինչ արժանավայել կերպով է ընթացել»,- նշել է նա: Մեդվեդեւի խոսքով՝ այդ հանդիպումը լավ առիթ է՝ քննարկելու առեւտրատնտեսական համագործակցությունը, ներդրումները, երկու երկրների համագործակցությունը: «Ես պատրաստ եմ դա անել, ընդհանուր առմամբ, մեզ մոտ ամեն ինչ հաջողությամբ է զարգանում, սակայն դա չի նշանակում, որ կատարելագործելու համար ոչինչ չունենք: Կան որոշ հարցեր, որոնք կարելի է քննարկել, եւ ես դա հաճույքով կանեմ»,- ասել է նա:

Իր հերթին, ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկերոջը ջերմ ընդունելության համար: «Ավարտվում է կազմակերպությունում մեր նախագահության ժամկետը: Մեր նախագահությունն արդյունավետ է ստացվել, այս տարի ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ պայմանագիրը, մենք պայմանագիր ենք ստորագրել Սինգապուրի հետ, այսօր նաեւ՝ Սերբիայի հետ: Կարծում եմ, որ որոշ գործընկերների հետ բանակցությունները լավ են ընթանում: Միանշանակ կընդլայնվի երկրների աշխարհագրությունը, որոնք պայմանագիր կկնքեն ԵԱՏՄ-ի հետ: Իհարկե, դա լավ առիթ է՝ քննարկելու երկկողմ հարաբերության հարցերը: Ջերմությամբ եմ հիշում Երեւանում Ձեր այցը, լավ ժամանակ անցկացրեցինք, արդյունավետ աշխատեցինք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաեւ նրա համար, որ այս սեզոնում գյուղատնտեսական արտադրանքի արտահանման առումով խնդիրներ չեն եղել: Իհարկե, Վերին Լարսի խնդիրը բարդ է քաղաքացիների համար: Շատ լավ է, որ Ռուսաստանը մտադիր է սկսել վերակառուցման աշխատանքները»,- ասել է նա: Մեդվեդեւը համաձայնել է Վերին Լարսի խնդրի մասին նրա դիտողությանը՝ նշելով, որ «մտադիր են այնտեղ ամեն ինչ կարգի բերել»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ