News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը Լիբանանի առաջնորդներին կոչ է անում շտապ կարգով օժանդակել նոր կառավարության ձեւավորմանը՝ կապված Սաադ Հարիրիի հրաժարականի հետ, նշված է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վարչապետ Հարիրիի հրաժարականի լույսի ներքո Միացյալ Նահանգները Լիբանանի քաղաքական առաջնորդներին կոչ է անում շտապ կարգով օժանդակել նոր կառավարության ձեւավորմանը, ինչը կօգնի կայուն, բարգավաճող եւ անվտանգ Լիվանան կառուցելուն, որը կհամապատասխանի նրա քաղաքացիների պահանջներին»,- հայտարարել է Պոմպեոն:

«Խաղաղ ցուցարարները եւ վերջին 13 օրում ազգային միասնության արտահայտությունները հստակ ազդանշան են տվել: Լիբանանի ժողովուրդը ցանկանում է արդյունավետ եւ գործունակ կառավարություն, տնտեսական բարեփոխումներ եւ համատարած կոռուպցիայի դադարեցում: Պետք է դադարեցվի ցանկացած բռնություն կամ սադրիչ գործողություն, եւ մենք լիբանանյան բանակին ու անվտանգության ծառայություններին կոչ ենք անում շարունակել ապահովել ցուցարարների իրավունքներն ու անվտանգությունը»,- հավելել է նա:

Ավելի վաղ Հարիրին հայտարարել էր, որ զանգվածային ցույցերի ֆոնին Լիբանանի նախագահ Միշել Աունին կներկայացնի ամբողջ կառավարության հրաժարականը: Ավելի ուշ նախագահական պալատի մամուլի ծառայությունը հաստատել էր, որ ստացել է հրաժարականի խնդրագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ