News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Իրավապահները նոյեմբերի 4-ին հայտնաբերել են նույն օրը ժամը 14:30-ի սահմաններում Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Աշտարակի քաղաքապետարանի «Բարեկարգում» ՀՈՒԱԿ-ի տարաբանվորներին վրաերթի ենթարկած եւ փախուստի դիմած վարորդին եւ նրա ավտոմեքենան:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վրաերթ կատարողը Արագածոտնի մարզի Ուջան գյուղի բնակիչ, 42-այա Մայիս Ադամյանն է եւ բաժանվելով մի քանի խմբերի, գնացել են նրա հավանական գտնվելու վայրեր: Ի վերջո, վերջինս մեղայականով ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին:

Իրավապահները պարզել են նաեւ տեղում մահացածի եւ հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը, ով ժամեր անց հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Տեղում մահացածը՝ Աշտարակ քաղաքի բնակիչ, 44-ամյա Թաթուլ Սուքիասյանն էր, իսկ հիվանդանոցում մահացածը՝ Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղի բնակիչ, 27-ամյա Նաիրիկ Փանոսյանն էր:

Վարորդը ձերբակալվել է, ավտոմեքենան էլ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների կողմից տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին ավտոմեքենայի կոտրված մասեր, ինչը կասկած էր հարուցել իրավապահների մոտ, որ հնարավոր է ՝մեքենան Mercedes մակնիշի է եղել ու ոստիկանները սկսել են «սանրել» մի քանի գյուղեր:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին, ժամը 14:30-ի սահմաններում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում վրաերթի էր ենթարկել 2 հետիոտնի եւ նրանց թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել էր, մեկին էլ օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ