News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ծանուցում չի եկել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Վիտալի Բալասանյանի գրասենյակից։ Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Վիտալի Բալասանյանին ՀՀ ՀՔԾ-ն բերման ենթարկելու որոշում է կայացրել։

«Այս պահին Վիտալի Բալասանյանը բարձր տրամադրությամբ իր աշխատասենյակում զրուցում է հյուրերի հետ։ Նրան ՀՔԾ-ից ծանուցում չի եկել»,- հայտնեց գրասենյակի աշխատակիցը։

Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը երկու անգամ հրավիրվել էր ՀՔԾ՝ հարցաքննության, սակայն առաջին անգամը չէր ներկայացել, եւ ՀՔԾ-ն երկրորդ անգամ էր նրան հրավիրել հարցաքննության, նա իր ցուցմունքն ուղարկել է գրավոր տարբերակով։ Նրան հարցաքննության էին կանչել վկայի կարգավիճակով՝ «Մարտի 1»-ի գործի անջատված մասի շրջանակներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ