News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գիտնականները նորագույն տեխնոլոգիաների միջոցով Ֆլորիդայում Մեքսիկական ծոցի հյուսիսային ափին հայտնաբերել են հնագույն բնակավայր: Փորձագետների կարծիքով՝ գտածոն կարող է փոխել Ֆլորիդայի եւ մերձակա նահանգների պատմությունը, փոխանցում է Planet- today-ը: 

Այստեղ հնագիտական պեղումները սկսվել են դեռեւս 1990 թվականին: 20 տարի հետո գիտնականները մ.թ. 900-1200 թվականներով թվագրվող բնակավայրի առկայության ենթադրություն են կատարել: Սակայն տեղանքը ծածկված է խիտ անտառով, եւ հնարավոր չէր վերգետնյա հետազոտությունների անցկացումը: Մինչդեռ վերջերս LiDAR տեխնոլոգիան՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ թույլ է տվել այնպիսի մարզեր հետազոտել, որոնք նախկինում սահմանվել էին որպես պոտենցիալ հնագիտական նշանակություն ունեցողներ:

Արդյունքը եղել է ձեւերի հայտնաբերումը, որոնք թույլ են տվել ստեղծել մակերեւույթի մանրակրկիտ 3D քարտեզներ: Քարտեզներին երեւում են ոչ միայն 37 տների ուրվագծերը, այլեւ այդ տները շրջապատող խխունջների խեցիներից օղակները, որոնք հասնում են մինչեւ 4 մետրի: Դրանից հետո կատարվել է 10 փորձնական պեղում, որը հաստատել է բնակավայրի առկայությունը: Դրանից բացի, հայտնաբերվել են նաեւ խեցիներից ուլունքներ պատրաստելու գործիքներ, ինչը թույլ է տալիս ենթադրել այս կարգի գործունեություն վարելու զանգվածային բնույթի մասին:

Պատմությունը ցույց է տալիս, որ խեցիներից ուլունքները ոչ թե արժույթի ձեւ էին, այլ ավելի շուտ ծիսակարգային հարստության ցուցանիշ: Առաջնորդները դրանք օգտագործում էին իրենց իշխանությունն ու հեղինակությունը ցուցադրելու համար: Դրանց միջոցով բարի դրացիական հարաբերություններ էին հաստատվում մյուս ցեղախմբերի հետ: Կակղամորթների խեցիները միաժամանակ կարելի էր ստանալ նունիսկ ափից հեռու շրջաններում:

Գիտնականների խոսքով՝ գտնված բնակավայրն աննախադեպ է իր ճարտարապետությամբ, խեցիների արտադրության ծավալներով եւ տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ իր տեղով: Սա հետազոտողներին թույլ է տալիս ավելի լավ հասկանալ մարզի պատմությունը: Դրանից բացի, բնակավայրի հայտնագործումը ցույց է տալիս բարդ պայմաններում հնագետների համար դրոնների տեխնոլոգիայի եւ LiDAR-ի կարեւորությունը:

Բնակավայրի շինարարներն անհայտ են, բայց, ամենայն հավանականությամբ, նրանք տոկոբագա հնդկացիներ են, որոնք 900-1500 թվականներին բնակվել են մերձափնյա փոքր գյուղերում: Նրանց ճանաչում էին ոպես ձկնորսների եւ առեւտրականների: Իսկ 1528 թվականին այստեղ հայտնվեցին իսպանացիները, որոնք իրենց հետ «քաղաքակրթություն» բերեցին: Դրանից 100 տարի հետո ցեղը բնաջնջվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ