News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սենատորներ Քրիս Վան Հոլենը (դեմոկրատ, Մերիլենդի նահանգ) եւ Լինդսի Գրենը (հանրապետական, Հարավային Կարոլինայի նահանգ) կոչ են արել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին պատժամիջոցներ մտցնել Թուրքիայի դեմ, եթե վերջինը խախտի Սիրիայում կրակը դադարեցնելու իր պարտավորությունները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Hill-ին։

Նրա տվյալներով՝ օրենսդիրները համապատասխան նամակ են պատրաստել ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի անունով։ «Մի քանի անգամ (ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփը սպառնացել է «ոչնչացնել թուրքական տնտեսությունը», եթե Թուրքիան խախտի իր պարտավորությունները։ Այս դիրքորոշմանը համապատասխան՝ մենք խնդրում ենք վարչակազմին շտապ միջոցներ ձեռնարկել հոկտեմբերի 17-ի համաձայնագրի պահպանումն ապահովելու համար»,- պարբերականը մեջբերում է այդ փաստաթուղթը։

Ինչպես նշում է պարբերականը, իրենց նամակում սենատորները տեղեկացնում են Թուրքիայի գրոհների կամ այն մասին, որ Անկարան աջակցում է քրդերի դեմ ուժերին Թել Թամեր բնակավայրի մոտ։ «Եթե դա ճիշտ է, այդ հարձակումները կհամարվեն հրադադարի համաձայնագրերի խախտում, որոնք Անկարան կնքել է ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Մոսկվայի հետ»,- նամակում ասում են սենատորները։

Հոկտեմբերի 9-ին Անկարան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողության անցկացման մասին՝ այնտեղ անվտանգային գոտի ստեղծելու նպատակով։ Այն պետք է պաշտպանական գոտի հանդիսանար թուրքական սահմանի համար։ Այդ շրջան, Անկարայի մտահղացմամբ, կարող են Թուրքիայից վերադառնալ սիրիացի փախստականները։ Դամասկոսն այդ գործողությունն անվանել է ագրեսիա, համաշխարհային հանրությունը դատապարտել է Անկարայի գործողությունները։ 

Հոկտեմբերի 17-ին Միացյալ Նահանգները եւ Թուրքիան ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնության էին հասել: Թուրքիան համաձայնել էր 120 ժամով կրակը դադարեցնել, որ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիայի մեջ մտնող քրդական ջոկատները հեռանան Անկարայի կողմից ստեղծվող անվտանգության սահմանապահ գոտու շրջանից:

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 22-ին Սոչիում հանդիպման ժամանակ Սիրիայի հյուսիս-արեւելքում իրավիճակի կարգավորման համատեղ գործողությունների մասին հուշագիր էին ընդունել: Ըստ փաստաթղթի՝ ռուսական ռազմական ոստիկանությունը եւ սիրիացի սահմանապահները հոկտեմբերի 23-ի կեսօրից տեղափոխվել էին Թուրքիայի ստեղծվող անվտանգության 30 կիլոմետրանոց գոտուն սահմանակից շրջաններ: Հոկտեմբերի 29-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոշյգուն հայտարարել էր, որ քրդերն այդ անվտանգության գոտուց իրենց զինվորական ստորաբաժանումներին հանել են: Նոյեմբերի 1-ին ռուս եւ թուրք զինվորականներն անցկացրել էին Եփրատից արեւելք առաջին համատեղ պարեկումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ